peoplepill id: hrayr-hovakimyan
HH
Armenia
1 views today
1 views this week
Hrayr Hovakimyan
��այ թատերագետ

Hrayr Hovakimyan

The basics

Quick Facts

Intro
��այ թատերագետ
Gender
Male
Place of birth
Oshakan, Armenia
Age
115 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Հովակիմյան (այլ կիրառումներ)

Հրայր Մեսրոպի Հովակիմյան (նոյեմբերի 16, 1908(1908-11-16), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ թատերագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1945 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն

Հրայր Հովակիմյանը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Օշական (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում: 1928-1933 թվականներին եղել է Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոնի դերասան: 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1939-1941 թվականներին ընդհանուր թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին կից թատերական ստուդիայում, պարարվեստի ուսումնարանում և թատերական տեխնիկումում: 1941-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Եղել է Թամանյան հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը: 1956-1962 թվականներին «Հայֆիլմ» ստուդիայում աշխատել է որպես ավագ խմբագիր, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1964 թվականին աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում որպես գլխավոր խմբագիր: 1969 թվականից ժողովրդական ստեղծագործության տան թատերական բաժնի վարիչն է: Միաժամանակ 1975 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում:

Երկեր[3]

  • Հայկական սովետական գրականություն (բիբլիոգրաֆիա), պրակ առաջին, արձակագիրներ (հեղինակակիցներ Վաչե Կարմենյան և Հովհաննես Պետրոսյան), Երևան, Պետհրատ, 1941, 112 էջ:
  • Սովետահայ դրամատուրգիայի մի քանի հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 190 էջ:
  • Մեր թատրոնները, Երևան, Հայպետհրատ, 1960, 160 էջ:
  • Յունուս Նուրի, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1962, 93 էջ:
  • Երևանի տիկնիկային թատրոնի 30 տարին, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1966, 50 էջ:
  • Գրողը և թատրոնը, մաս առաջին, Երևան, «Հայաստան», 1968, 248 էջ:
  • Հայաստանի ժողովրդական թատրոնները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 84 էջ:
  • Գրողը և թատրոնը, մաս երկրորդ, Երևան, «Հայաստան», 1974, 159 էջ:
  • Էջեր Հայաստանի ադրբեջանական և քրդական թատրոնի պատմությունից, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 90 էջ:
  • Ժողովրդական թատրոնի ռեժիսորը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1978, 125 էջ:
  • Թատերական ինքնագործունեության երախտավորները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 120 էջ:
  • Թատերական ինքնագործունեությունը Հայաստանում, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 180 էջ:

Պարգևներ

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1967
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 249-250
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան, հեղինակավորի որոնում, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի, 1908- (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019-02-02 
  3. «Կոհա առցանց քարտարան, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-02-02 
The contents of this page are sourced from Wikipedia article on 03 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hrayr Hovakimyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Hrayr Hovakimyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes