peoplepill id: hovsep-toutounjyan
HT
Armenia
1 views today
1 views this week
Hovsep Toutounjyan
Armenian psychologist

Hovsep Toutounjyan

The basics

Quick Facts

Intro
Armenian psychologist
Work field
Gender
Male
Place of birth
Alexandria
Place of death
Yerevan
Age
76 years
The details (from wikipedia)

Biography

Հովսեփ Մովսեսի Թութունջյանը (սեպտեմբերի 10, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:10|2|0}}), Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 13, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, Հայաստան), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեբանների ֆրանսիական միության, Սան-Պաուլու քաղաքի հոգեսոմատիկայի Ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ:

Կենսագրություն

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1929-1937 թթ. նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Գալուստայն ազգային վարժարանում, այնուհետև (1937-1940 թթ.)՝ ֆրանսիական լիցեյում։ 1943-1947 թթ. սովորել և ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, իսկ 1942-1947 թթ. ուսմանը զուգընթաց ուսուցչություն արել Գալուստյան վարժարանում։ 1948 թ. հոգեբանություն մասնագիտացմամբ ընդունվել է ասպիրանտուրա, 1956 թ. ստանում է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1960 թ. արժանանում ավագ գիտաշխատողի կոչման։ Հ. Թութունջյանը գիտական ուսումնասիրություններ է կատարել սպորտի, մանկական, մանկավարժական, փորձարարական, ստեղծագործական հոգեբանության ոլորտներում։ Հայրենական և արտասահմանյան հոգեբանական գրականության մեջ առաջին անգամ նա վերլուծության է ենթարկել Ֆրանսիայում գիտական հոգեբանության ձևավորման ու զարգացման պատմության մի շարք հարցեր և 1967 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Պրոֆեսորի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում տարիքային ու մանկավարժական հոգեբանության վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք ամփոփոված են չորս մենագրություններում։ Հ. Թութունջյանի գործադրած ջանքերի շնորհիվ Երևանի պետական համալսարանում 1976 թ. հիմնադրվեց հոգեբանության ամբիոնը, իսկ 1979 թ.՝ ինժեներական հոգեբանության լաբորատորիան։ Երևանի ԳՍՀ «Ուրարտու» համալսարանում գործում է Հ. Թութունջյանի անվան գիտական գրադարան։

Գրականություն

  • Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր. ԵՊՀ հրատ. 2010 թ.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hovsep Toutounjyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Hovsep Toutounjyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes