peoplepill id: hovhanes-baroyan
HB
Russia Armenia
1 views today
1 views this week
Hovhanes Baroyan
Հայ համաճարակաբան-վիրուսաբան

Hovhanes Baroyan

The basics

Quick Facts

Intro
Հայ համաճարակաբան-վիրուսաբան
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Place of death
Moscow, Russia
Age
78 years
The details (from wikipedia)

Biography

Հովհաննես Վաղարշակի Բարոյան (դեկտեմբերի 24, 1906, Երևան - սեպտեմբերի 27, 1985, Մոսկվա), հայ համաճարակաբան-վիրուսաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1959): ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966):

Կենսագրություն

Հովհաննես Բարոյանը ծնվել է 1906 թվականին Երևանում, սակայն շուտով ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 1932 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկակական ինստիտուտը: 1943-1950 թվականներին եղել է Իրանի խորհրդային հիվանդանոցների տնօրեն և Արևելքում Խորհրդային Կարմիր խաչի լիազոր, 1953-1960 թվականներին՝ Մոսկվայի Դ. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի վարիչ, 1961-1979 թվականներին՝ Ն. Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն, 1979-1985 թվականներին՝ նույն ինստիտուտի բաժնի վարիչ, 1961-1964 թվականներին, միաժամանակ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, 1967-1985 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության, ինչպես նաև առողջապահության կազմակերպման հարցերին: Հայտնագործել է աերոզոլային խցիկը:

Մահ

Մահացել է 1985 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Կունցևո գերեզմանատանը:

Անդամակցություն

  • ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության վարակիչ հիվանդությունների վերացման համագործակցության կոմիտեի անդամ
  • ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության իմունաբանության և ալերգիաբանության գիտական խորհրդի նախագահ
  • Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան գիտական ընկերության անդամ
  • Անգլիայի թագավորական ընկերության անդամ
  • ԱՄՆ-ի ազգային հետազոտությունների ինստիտուտի անդամ
  • Համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ

Պարգևներ, մրցանակներ

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան

Երկեր

  • Бароян О. В.,Очерки по мировому распространению важнейших заразных болезней человека: Заболеваемость в зарубежных странах. - М.: Медгиз, 1962. - 208 с. - 5000 экз.
  • Бароян О. В., Гайлонская И. Н. Кишечные вирусы и вызываемые ими заболевания. - М.: Медгиз, 1962. - 152 с.
  • Бароян О. В. Итоги полувековой борьбы с инфекциями в СССР и некоторые актуальные вопросы современной эпидемиологии. - М.: Медицина, 1968. - 304 с. - 1800 экз.
  • Бароян О. В. Современные взгляды на проблему ликвидации инфекций: учебное пособие / Минздрав СССР, Центр. ин-­т усовершенствования врачей. - М.: Б.и., 1970. - 20 с. - 1000 экз.
  • Бароян О. В. Судьба конвенционных болезней: Прошлое, настоящее, будущее. - М.: Медицина, 1971. - 328 с.
  • Бароян О. В. Холера Эль-Тор. - Изд. 2-е, перераб. и доп. - М.: Медицина, 1971. - 256 с. - 10 000 экз.
  • Бароян О. В., Лепин П. Эпидемиологические аспекты современной иммунологии. - М.: Медицина, 1972. - 256 с. - 4000 экз.
  • Бароян О. В., Портер Дж. Р. Международные и национальные аспекты современной эпидемиологии и микробиологии / Авт. предисл. Б. В. Петровский. - М.: Медицина, 1975. - 520 с.
  • Бароян О. В., Рвачев Л. А., Иванников Ю. Г. Моделирование и прогнозирование эпидемий гриппа для территории СССР / АМН СССР, Ин-т эпидемиологии и микробиологии им. Н. Ф. Гамалеи. - М.: Б.и., 1977. - 546 с.
  • Бароян О. В., Бредли Д. Современные взгляды на тропическую патологию. - М.: Медицина, 1979. - 352 с. - 2500 экз.
  • Акатов А. К., Бароян О. В., Беляков В. Д. и др. Стафилококки и стафилококковая инфекция / Редкол.: Н. Р. Иванов (пред.) и др.. - Саратов: Изд-во Сарат. ун-та, 1980. - 320 с.
  • Бароян О. В. Блики на портрете. - М.: Молодая гвардия, 1980. - 160 с. - (Эврика). - 100 000 экз.
  • Бароян О. В. Блики на портрете. - Изд. 2-е. - М.: Молодая гвардия, 1982. - 160 с. - (Эврика). - 100 000 экз.
  • Бароян О. В. Эпидемиология: вчера, сегодня, завтра. - М.: Медицина, 1985. - 56 с.
  • Бароян О. В. Закономерности и парадоксы: Раздумья об эпидемиях и иммунитете, о судьбах ученых и их труде / Лит. запись кн. А. Л. Черняховского. - М.: Знание, 1986. - 144 с. - 100 000 экз.

Գրականություն

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998. - 276 с. - ISBN 99930-1-001-7.
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 437: ISBN 978-9939-53-105-2:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hovhanes Baroyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Hovhanes Baroyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes