peoplepill id: hayrapet-barseghyan
HB
Russia Armenia
2 views today
5 views this week
Hayrapet Barseghyan
Surgeon

Hayrapet Barseghyan

The basics

Quick Facts

Intro
Surgeon
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
70 years
The details (from wikipedia)

Biography

Հայրապետ Ալեքսանդրի Բարսեղյան (օգոստոսի 25, 1953(1953-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002): Ընդերադիտական վիրաբուժության հայկական ընկերության փոխնախագահ:

Կենսագրություն

Հայրապետ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում: 1960-1970 թվականներին սովորել է Երևանի № 83 միջնակարգ դպրոցում: 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1976-1977 թվականներին սովորել է Երևանի 4-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում: 1977-1981 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով նշանակվել է Հրազդանի կենտրոնական շրջանի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ: 1981 թվականից աշխատում է նույն ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնում, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների № 3 ամբիոնի վարիչ, 1987 թվականից միաժամանակ աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, 1991 թվականից՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1994 թվականից՝ փոխտնօրեն:

Աշխատանքները վերաբերում են լեղուղիների որովայնադիտական (լապարասկոպիկ) վիրաբուժության խնդիրներին: 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Անդամակցություն

  • Էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի խորհրդի անդամ
  • Ռուսաստանի Էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ (2005)

Երկեր

  • Կլինիկական վիրաբուժության հիմնական ախտանիշերի և համախտանիշերի տեղեկագիր / Справочник основных симптомов и синдромов в клинической хирургии : Ուսումնական ձեռնարկ կլինիկական օրդինատորների, ինտերների և պրակտիկ բժիշկների համար / Ռ. Մ. Կուրղինյան, Վ. Ռ. Բարսեղյան, Մ. Ռ. Կուրղինյան, խմբ.՝ Հ. Ա. Բարսեղյան, Երևան, Լիմուշ, 2018:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 219:
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-06-18 
  3. «Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան»։ old.ysmu.am։ Վերցված է 2019-06-18 
The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hayrapet Barseghyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Hayrapet Barseghyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes