peoplepill id: harutyun-surkhatyan
HS
Armenia
1 views today
1 views this week
Harutyun Surkhatyan
Armenian writer, public figure, translator

Harutyun Surkhatyan

The basics

Quick Facts

Intro
Armenian writer, public figure, translator
Work field
Gender
Male
Age
55 years
The details (from wikipedia)

Biography

Հարություն Սուրխաթյան (Հարություն Մանուկի Թումանյան), (1882, մայիսի 5, Հին Ղրիմ -1938, ապրիլի 9, Կարնակի), հայ գրականագետ, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Գրական անունը

Նրա ծննդավայրը՝ Ղրիմի Հին Ղրիմ քաղաքը, ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը՝ Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը՝ Սուրխաթյան։

Կենսագրություն

Ծնվել է 1882-ի մայիսի 5-ին (նոր տոմարով՝ մայիսի 17-ին), Ղրիմի Հին Ղրիմ (Սուրխաթ)քաղաքում։ Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում։ Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը։ 1895-ին, տասներեքամյա Հարությունը մեկնում է Մելիտոպոլ և աշխատում որպես խանութի աշակերտ։ Այստեղից նա գնում է Կամենսկոյե և դարձյալ կատարում նույն ծանր աշխատանքը, որի պատճառով նա ստանում է թոքախտ հիվանդությունը։ Հետո մեկնում է Թիֆլիս և իր ազգականի՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի օգնությամբ աշխատանքի մտնում տեղի երգչախմբում։ Այստեղ նրա հիվանդությունը սաստկանում է, և ստիպված էլինում թողնել աշխատանքը, 1900-ին մեկնել Աշխաբադ և ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում։ այստեղ չի կարողանում մնալ և նորից վերադառնում է Ղրիմ։ Հեռակա քննություններ է հանձնում և ավարտում Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան։ 1907-ին, կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հետ մեկնում է Խարկով, ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ավարտել այն։ 1910-ից մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում։ Այստեղ նա սկսում է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում։ 1918-ից աշխատակցում է «Պահակ» և «Կարմիր ծիլեր» բոլշևիկյան թերթերին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատում է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ։ Վրաստանի լուսավորության կոմիսարիատը լիազորում է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը Վրաստանի դպրոցներում և տեխնիկումներում։ Սուրխաթյանը գրականության բազմաթիվ դասագրքերի հեղինակ է։ 1930-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում պարապում էին այդ դասագրքերով։ Ըստ գրականագետի կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հավաստիացման, Սուրխաթյանը 1937-ին արդեն ավարտել էր բուհերի ու տեխնիկումների համար կազմած գրականության ձեռնարկը և «Սասունցի Դավթի» մասին մի ուսումնասիրություն։ Այդ երկու գործերի ձեռագրերը կորել են։ Սուրխաթյանը մահացել է 1938-ի ապրիլի 9-ին, Կարնակիում։

Հարություն Սուրխաթյանի Երկերի մատենագրություն

  • Մելքոն աղայի սթորիան, Բաքու, 1903։
  • Մելքոն աղայի վերջաբանությունը, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 18 էջ։
  • Թարոսի վրա, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 16 էջ։
  • Մեր մայրերն ու աղջիկները, Ս. Պետերբուրգ, 1905, 18 էջ։
  • Հին հունական գրականություն,, Թիֆլիս, տպարան «Կարմիր աստղ»-ի, 1922, 253 էջ։
  • Հայ գրականություն, հատոր 2, Երևան, 1926։
  • Շիրվանզադեի 50-ամյա գրական գործունեության հոբելյանը. 1880-1930, Բաքու, տպարան 3-րդ ինտերնացիոնալ, 1930, 42 էջ։
  • Հոմերոս. Շեքսպիր, Երևան, Պետհրատ, 1935, 583 էջ։
  • Գրականության հարցեր, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1970։

Հ. Սուրխաթյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Լեոնիդ Անդրեև, Ստություն, Ս. Պետերբուրգ, 1906, 24 էջ։
  • Լև Տոլստոյ, Խոստովանություն, Թիֆլիս, 1911, 133 էջ։

Աղբյուրներ

  • Գրական տեղեկատու, Եր., 1981, 544էջ։
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Harutyun Surkhatyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Harutyun Surkhatyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes