Quantcast
peoplepill id: harutyun-movsisyan
HM
2 views today
2 views this week
Harutyun Movsisyan

Harutyun Movsisyan

Soviet, Armenian actor
Harutyun Movsisyan
The basics

Quick Facts

Intro Soviet, Armenian actor
A.K.A. Harutyun Movsissyan, Harutiun Movsisyan, Arutyun Movsisyan
Is Actor
From Russia Armenia
Type Film, TV, Stage & Radio
Gender male
Birth 29 August 1951, Yerevan, Armenia
Age 69 years
Star sign Virgo
Education
Yerevan State Institute of Fine Arts and Theater
Awards
Honored Artist of Armenia  
Peoplepill ID harutyun-movsisyan
The details (from wikipedia)

Biography

Հարություն Մովսիսյան (օգոստոսի 29, 1951(1951-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։

Կենսագրություն

1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։

1973 թվականին խաղացել է Խրեստակովի դերը Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ՝ որպես դիպլոմային աշխատանք և նույն թվականից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։

Ներկայացումներ

Խաղացել է ավելի քան 150 դեր ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում։

  • Վիգեն` Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»
  • Թոմ Սոյեր` Տվենի «Թոմ Սոյերի արկածները»
  • Ֆիգարո՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Ջեյմս Արամյան՝ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է»,
  • Մասիսյանց՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Փանջունի՝ Օտյանի «Ընկեր Փանջունի»
  • Սահակ՝ Քալանթարյանի «Մեր բակի մարդիկ», Ծաղրածու
  • Ջորջ 6-րդ՝ Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», «Ջոն արքա»
  • Հարրի՝ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը»
  • Խոր՝ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Սողոմոն Թեհլերյան` Դուրյանի «Նեմեսիս»
  • Գաբրիել Բագրատյան` Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օր ը»

Ֆիլմեր

1979 թվականից նկարահանվում է ֆիլմերում։

  • Հ. Մալյանի «Կտոր մը երկինք»
  • Ս. Իսրայելյանի «Գիքոր»
  • Ս. Փոշոտյանի «Պատահար»
  • Ռուբեն Քոչարի «Արահետ»
  • Ս. Փոշոտյանի «Բախում»

Հեռուստասերիալներ

  • 1998 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ նկարահանվել է առաջին հայկական հեռուստասերիալում՝ «Երևակայական խաղ կամ ֆորդ»։
  • 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» հեռուստասերիալում՝ գլխավոր հերոսի՝ Հովոյի դերում:
  • 2016 թվականին նկարահանվել է «Բախտաբեր» հեռուստասերիալում:
  • «Ժառանգներ»
  • «Հաջողակը»
  • «Լիալուսին»
  • «Եզրագծից այն կողմ»
  • «Երանի»
  • «Երևի»
  • «Անհասցե ծնվածները»

Մրցանակներ, պարգևներ

  • 2003 թվական ՀՀ վաստակավոր արտիստ
  • 2011 թվական ԼՂՀ «Մայրություն» հ/կ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ
  • 2012 թվական Երկրապահի շքանշան,
  • 2017 թվական ՀԹԳՄ ոսկե մեդալ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
The contents of this page are sourced from Wikipedia article on 24 Jul 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
https://avproduction.am/?ln=am&page=person&id=1036
http://nationaltheater.am/%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4/%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/
http://www.imdb.com/name/nm1381033
https://www.kinopoisk.ru/name/315771/
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes