peoplepill id: gunars-krollis
GK
Latvia Russia
1 views today
1 views this week
Gunārs Krollis
Latvian painter

Gunārs Krollis

The basics

Quick Facts

Intro
Latvian painter
Work field
Gender
Male
Place of birth
Riga, Latvia
Age
91 years
Education
Art Academy of Latvia,
Awards
Order of the Red Banner of Labour
 
Lenin Komsomol Prize
 
The details (from wikipedia)

Biography

Գունար (Գունարս) Կրոլլիս (լատիշ․՝ Gunārs Krollis, հունիսի 23, 1932(1932-06-23), Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի գծանկարիչ: Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ:

Կենսագրություն

Ծնվել է 1932 թվականի հունիսի 23-ինմ Ռիգայում: Կինը կերամիկական նկարիչ Իզաբելլա Կրոլլեն էր:

Ավարտել է Ռիգայի Յա. Ռոզենտալի անվան գեղարվեստի միջնակարգ դպրոցը (1953) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գծանկարչություն բաժինը (1960):

Որպես նկարիչ աշխատել է Զվայգզնե ամսագրում (1960-1965): 1975 թվականից եղել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ուսուցիչ, օֆորտային արվեստանոցի ղեկավար (1990 թվականից), պրոֆեսոր (1987), արվեստի մագիստրոս (1992):

Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1963 թվականից), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1988), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ (1992):

Ստեղծագործություն

Ցուցահանդեսներին մասնակցել է 1956 թվականից: Աշխատում է հաստոցավոր գրաֆիկի ոլորտում` վիմագրություն, լինոգրավյուր և օֆորտ, հաստոցավոր գեղանկարչություն` ջրաներկով, յուղաներկով և ակրիլային ներկերով: Նկարազարդել է ավել քան 100 գիրք: Նախագծել է «Լատվիայի հանզեյան քաղաքներ» մետաղադրամների ձևավորումը և պատկերազարդումը: «Ժամանակի երկու գույնը» գրքի հեղինակն է:

Առավել հայտնի աշխատանքներից են` «Իմ Ռիգան» (1966), «Սկիզբ» (1967), «Ամառային հպում» (1978), «Կոնդորի նշանի տակ» (1985), «Աշտարակ», «Լաբիրինթոս» (1990-1991), «Թագավորական այգիներ» (1996), «Հարյուրամյա Ռիգան» (1999), «Որմնանկարներ» (2003) կտավները:

Մրցանակներ

  • Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971)
  • Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
  • Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակ` խորհրդային երիտասարդության վերաբերյալ մի շարք գրաֆիկական աշխատանքների ստեղծման համար (1967)
  • Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր արվեստի բնագավառում` «Լիդումսի» կոլտնտեսության աշխատավորներին նվիրված եռածալիկ նկարի և 1980-1982 թվականներին այլ աշխատանքների ստեղծման համար(1982)
  • Նիդերլանդներում Մաստրիխտսկի գրաֆիկական բիեննալի առաջին մրցանակ (1994)
  • Լատվիայի նկարիչների միության ոսկե մեդալ (1999)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Մեդալներ

Ծանոթագրություններ

  1. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4
  2. Gunārs Krollis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Գրականություն

  • Gunārs Krollis. Rīga, 1968 (լատիշ.)
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 (լատիշ.)


Արտաքին հղումներ

 
Չափորոշչային վերահսկողություն
  
 
Չափորոշչային վերահսկողություն
 
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Jul 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gunārs Krollis is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Gunārs Krollis
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes