Quantcast
peoplepill id: gevorg-tosunyan
GT
1 views today
1 views this week
Gevorg Tosunyan
Armenian linguist

Gevorg Tosunyan

Gevorg Tosunyan
The basics

Quick Facts

Intro Armenian linguist
Was Linguist
From Russia Armenia
Field Literature Social science
Gender male
Birth 8 March 1934, Georgia
Death 7 January 2018, Yerevan, Armenia (aged 83 years)
Star sign Pisces
The details (from wikipedia)

Biography

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյան (1934, մարտի 8 - 2018, հունվարի 7), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ։

Կենսագրություն

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը ծնվել է 1934 թվականի մարտի 8-ին, Ջավախք գավառի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում՝ հողագործի ընտանիքում: Տեղի ութամյա դպրոցը գերազանց առաջադիմությամբ վերջացնելուց հետո կարմիր դիպլոմով ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը և ապա Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը: 1954-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Ինստիտուտն ավարտելուց հետո, այն է՝ 1962-1966 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ և Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի ութամյա դպրոցներում:

Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի հրավերով 1966 թվականին աշխատանքի է անցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ նախ ակադեմիայի նախագահությանը կից համաբարբառի բաժնում, իսկ 1978 թվականից սկսած՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. սկզբում եղել է կրտսեր գիտաշխատակից, այնուհետև՝ բաժնի վարիչ առաջատար գիտաշխատակցի հաստիքով: Լեզվի ինստիտուտից աշխատանքից ազատվել է 2008 թվականին, երբ Երուսաղեմի հայոց միաբանության կողմից հրավեր է ստացել պաշտոնավարելու Ժառանգավորաց վարժարանում: Համատեղության կարգով 1985-1991 ուսումնական տարիներին միաժամանակ գրաբար է դասավանդել Խրիմյան Հայրիկի անվան N 10 թեքումով դպրոցում, 1991-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1991-1994, 2000-2006 թվականներին՝ մանկավարժական ինստիտուտում և տարբեր մասնավոր (Մովսես Խորենացի, Հրաչյա Աճառյան, Վիլյամ Սարոյան) բուհերում, իսկ 1995-1998, 2006-2012 ուսումնական տարիներին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի գրաբարի ու հայոց լեզվի պատմության դասախոսը:

Պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ և ստացել նախ բանասիրական գիտությունների թեկնածուի և ապա՝ դոկտորի գիտական աստիճանները:

Գ. Թոսունյանն ունի երեք զավակ, յոթ թոռ, հինգ ծոռ:

Աշխատություններ

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը հրատարակել է «Գրաբարի նախադրությունները (5-11–րդ դարեր)», «Գրաբարի բառարանագրությունը» մենագրությունները, գրաբարի բուհական դասագիրքը (հեղինակակից՝ Լ. Խաչատրյան), մեր դասական հեղինակների ասույթները սկզբից մինչև մեր օրերը (երեք գիրք), կազմել է բնագրային համաբարբառներ (Եզնիկ Կողբացի, Գր. Նարեկացի, Մ. Ուռհայեցի): Գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հովհ. Դրասխանակերտցու և Վարդան Արևելցու պատմությունները, Ալիշանի «Արցախը և Ուտիքը», Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը», Մսեր Գրիգորյանցի «Հաւատոյ հանգանակը», «Հայոց նոր վկաները», արևմտահայերենից արևելահայերենի է վերածել՝ գերմաներեն բնագրի հետ համեմատելով, Յոհաննես Լեփսիուսի «Հայ ժողովրդի ջարդերը» գիրքը, կրոնական բնույթի գրքեր է թարգմանել նաև ռուսերենից հայերեն: Գրաբարի և հայոց լեզվի պատմության վերաբերյալ «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Մայրենի», «Սովետական Հայաստան», «Լեզու և լեզվաբանություն», հանդեսներում, Վիեննայի «Հանդէս ամսօրեայ», Երուսաղեմի «Սիոն» պարբերականներում հրատարակել է ավելի քան երկու հարյուր հոդված: Լաբորանտներ Վ. Առուստամյանի և Գ. Բաղդասարյանի հետ կազմել և 1990 թվին ավարտել է գրաբարի ընդարձակ հանգաբառարանը, իսկ գիտաշխատակիցներ Լ. Սահինյանի և Ա. Սահակյանի հետ՝ ժամանակակից հայերենի բառազուգորդումների բառարանը (2007 թ.), որոնք դեռ անտիպ են: Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ կազմել և հրատարակել է Մեծ եղեռնին զոհ գնացած արևմտահայ բանաստեղծների չափածոյի փոքրիկ ընտրանին՝ «Սարսուռներ» վերնագրով: Խմբագրել է ավելի քան 500 մամուլ աշխատանք՝ համաբարբառներ, շարականների ժողովածուներ, գրաբարի բառարաններ՝ դասագրքեր՝ գիտական աշխատություններ և այլն: Այժմ մասնակցում է Աստվածաշնչի համառոտ բառարանի կազմման աշխատանքներին:

Պարգևներ, մրցանակներ

Գ. Թոսունյանն իր բարեխիղճ աշխատանքի համար 1970 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», իսկ 1987 թվականին ԽՍՀՄ Գերագուն խորհրդի կողմից՝ «Աշխատանքի վետերան» մեդալներով: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը 1981 թվականին նրան շնորհել է «Գովեստագիր», իսկ 2003 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ «Պատվոգիր»:

Ծանոթագրություններ

  1. «Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը» 
  2. «AV Production - Գևորգ Թոսունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-04 
  3. Թոսունյան Գեւորգ Բաբկենի (2006)։ Գրաբարի բառարանագրությունը (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994111695  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
https://mamul.am/am/news/117801
http://avproduction.am/?ln=am&page=person&id=5142&name=%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D4%B9%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6
https://books.google.am/books?id=fFu4AAAACAAJ&dq=%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3+%D4%B9%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&hl=hy&sa=X&ved=0ahUKEwi006bZ5KfgAhXHBSwKHfVaAskQ6AEIJTAA
http://www.javakhk.am/encyclopedia/wordlist.html
http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_tosunyan_gevorg
Sections Gevorg Tosunyan

arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes