peoplepill id: gegham-sevan
GS
Armenia
1 views today
1 views this week
Gegham Sevan
Armenian prosaist, literary scholar

Gegham Sevan

The basics

Quick Facts

Intro
Armenian prosaist, literary scholar
Gender
Male
Place of birth
Istanbul
Age
65 years
The details (from wikipedia)

Biography

Գեղամ Լևոնի Սևան (Գեղամ Սվաճյան, հունվարի 8, 1926(1926-01-08), Ստամբուլ, Թուրքիա - մայիսի 8, 1991(1991-05-08)), հայ արձակագիր, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1983): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից: ԽՄԿԿ անդամ 1969 թվականից:

Կենսագրություն

Գեղամ Սևանը ծնվել է 1926 թվականի հունվարի 8-ին, Ստամբուլում: Սովորել է տեղի Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, ապա թուրքական իրավաբանական համալսարանում: 1949 թվականին փոխադրվել է Լիբանան և աշխատել Բեյրութի Վիեննայի Մխիթարյանների վարժարանում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: 1962 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1962 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1968 թվականին «Վազգեն Շուշանյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1983 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1949 թվականին հաստատվել է Բեյրութում, 1962 թվականին՝ Երևանում, որտեղ մահացել է 1991 թվականին:

Ստեղծագործական ուղի

Հրատարակվել են Գեղամ Սևանի «Ագռավները թառեցան» (1949), «Սև ծովը նույնն է միշտ» (1954), «Նահրեն-Ռաս-Բեյրութ» (1955), «Կանաչ անապատ» (1957), «Ծիծեռնակները ցածեն անցան» (1964), «Հայոց թաղը» (1967), «Երեք սերունդ» (1974), «Ամեն մարդ իր ճանապարհով» (1979) պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Բյուրեղյա դղյակ» (1959), «Ինչո՞ւ, ինչի՞ համար» (1982), «Հող և սեր» (1986) վեպերը։ Ռուսերեն լույս են տեսել Սևանի «Բյուրեղյա դղյակը» (Մոսկվա, 1966), «Այրվում են ձիթենիները» (Մոսկվա, 1973), լատիշերեն «Բյուրեղյա դղյակ» (Ռիգա, 1968) գրքերը:

Պատկերել է սփյուռքի, Թուրքիայի հայերի կյանքը։ Նրա գեղարվեստական երկերի առանցքային գաղափարը մարդու ազգային, դասակարգային արժանապատվության պահպանումն է։ Հեղինակի ոճի բնորոշ գծերից են մարդկային հարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությունը, պատումի անկեղծ, մտերմիկ շեշտը։ Նրա ուսումնասիրությունների ոլորտը եղել է սփյուռքահայ գրականությունը։ Տպագրվել են նրա «Վազգեն Շուշանյան» (1968), «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր. 1920-1945» (1980), «Հակոբ Մնձուրի» (1981), «Հայրենիք-Սփյուռք գրական կապերը. 1920-1985» (1988), «Համաստեղ» (1989) մենագրությունները։ Շ. Վարսյանի և Վ. Պետոյանի հեղինակակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971,1974, 1978):

Երկեր

  • Ագռավները թառեցան, Բեյրութ, 1949, 186 էջ:
  • Սև ծովը նույնն է միշտ, Բեյրութ, 1954, 252 էջ:
  • Կանաչ անապատ, Երևան, Հայպետհրատ, 1957, 330 էջ:
  • Բյուրեղյա դղյակ, Բեյրութ, 1959, 191 էջ:
  • Ծիծեռնակները ցածեն անցան, Բեյրութ, 1961, 113 էջ:
  • Ծիծեռնակները ցածեն անցան, Երևան, Հայպետհրատ, 1964, 410 էջ:
  • Վազգեն Շուշանյան (մենագրություն), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1968, 160 էջ:
  • Հայոց թաղը, Երևան, «Հայաստան», 1967, 220 էջ:
  • Երեք սերունդ (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1974, 203 էջ:
  • Ամեն մարդ իր ճանապարհով, Երևան, «Սովետական գրող», 1979, 478 էջ:
  • Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1920-1945), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1980, 320 էջ:
  • Հակոբ Մնձուրի: Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, 198 էջ:
  • «Ինչո՞ւ, ինչի՞ համար», Երևան, 1982, 320 էջ:
  • «Հող և սեր», Երևան, 1986:
  • Հայրենիք-սփիւռք գրական կապերը, 1920-1985: Հայկական ԽՍՀ «Գիտելիք» ընկերութիւն: Սփիւրքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ, 1988, 34 էջ:
  • «Համաստեղ» (մենագրություն), Երևան, 1989:

Ծանոթագրություններ

  1. «AV Production - Գեղամ Սևան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-17 
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 413-414:
  3. Կարօ Աբրահամեան, Վարք Քահանայից Բերիոյ թեմի, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիաս - Լիբանան», 2004, էջ 529-530 - 552 էջ։
  4. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Սեվան , Գեղամ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-02-17 
  5. Սեւան Գեղամ Լեւոնի (1979)։ Ամեն մարդ իր ճանապարհով (հայերեն)։ Սովետական գրող  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  6. Սեվան Գեղամ (1980)։ Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1920֊1945) (Armenian)։ Երեվան: Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն 
  7. Սեվան Գեղամ (1981)։ Հակոբ Մնձուրի (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  8. Սեւան Գեղամ Լեւոնի (1988)։ Հայրենիք-սփիւռք գրական կապերը, 1920-1985 (հայերեն)։ Հայկական ՍՍՀ "Գիտելիք" ընկերութիւն : Սփիւրքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article on 11 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gegham Sevan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Gegham Sevan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes