peoplepill id: gagik-vardanyan-1
GV
Armenia
1 views today
1 views this week
Gagik Vardanyan
Economist

Gagik Vardanyan

The basics

Quick Facts

Intro
Economist
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Գագիկ Վարդանյան (այլ կիրառումներ)

Գագիկ Իշխանի Վարդանյան (սեպտեմբերի 25, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ։

Կրթություն

  • 1962-1972 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մուրացանի անվան դպրոցը։
  • 1972-1974 թթ. - սովորել և ավարտել է Երևանի թիվ 2 տեխնիկական ուսումնարանը։
  • 1974-1979 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
  • Վերապատրաստվել է Մոսկվայում, Ճապոնիայում և Ֆրանսիայում։

Աշխատանքային գործունեությունը

  • 1974-1976 թթ. - աշխատել է Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատում որպես քի­միա­կան գործընթացների ապարատավար։
  • 1979-1981 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1981-1984 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պետական մատակարարման կոմիտեում։
  • 1996-2007 թթ. - զբաղեցրել է պա­տաս­խանատու պաշտոններ «Հայագրոբանկում», «ԱրմենՏել» ՓԲԸ-ում, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայությունում, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում։
  • 2002 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
  • 2006 թ. մարտի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից։
  • 2010-2011 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ։
  • 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր է։

    Գիտական գործունեությունը

    • 1979-1982 թթ. - սովորել և ավարտել է ԽՍՀՄ պետմատի գիտահետազոտական ինստիտուտի աս­պիրանտուրան (ք. Մոսկվա)։ Տնտեսագիտության թեկնա­ծու։
    • 1984 թվականից - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դասախոս։ Դոցենտ (1991)։
    • 1992-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դոկտորանտուրան։ Տնտեսագիտության դոկտոր (2009, թեման՝ «Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հիմ­նախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»)։
    • Ղեկավարել է գիտական թեմաներ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
    • Հեղինակել է շուրջ 60 գիտա­կան, ուսումնամեթոդական և հրապարակախոսական աշխատություններ, այդ թվում՝ 2 մենագրության՝ «Արդյունաբերական ձեռ­­նարկությունների էկոնոմիկան այսօր և վաղը» (ռուսերեն) և «Գիտե­լիքահենք տնտե­սություն. հնարավորություններ և մարտահրավերներ»։
    • Ներկայացրել է զեկույցներ ՄԱԿ և ՀԲ կազմակերպած տարբեր միջազգային գիտաժողովներում և համաժողովներում։

    Ամուսնացած է, ունի երկու որդի։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Gagik Vardanyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Gagik Vardanyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes