peoplepill id: elmira-hekekyan
EH
Armenia Russia
1 views today
2 views this week
Elmira Hekekyan
Armenian director

Elmira Hekekyan

The basics

Quick Facts

Intro
Armenian director
Gender
Female
Place of birth
Ganja
Place of death
Yerevan
Age
91 years
The details (from wikipedia)

Biography

Էլմիրա Աբրահամի Հեքեքյան (Աբրահամյան) (փետրվարի 29, 1928(1928-02-29), Գանձակ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2019(2019-02-20), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Էլմիրա Աբրահամյանը ծնվել է Գանձակում, Աբրահամ և Ռոզալիա Աբրահամյանների ընտանիքում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1949 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի խմբագրությունում: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լևոն Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ ՀՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973) և այլն։

Անդամակցություն

  • Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1948
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, 2006
  • Բնության և հասարակական գիտության միջազգային ակադեմիայի անդամ,2009
  • Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիաների իսկական անդամ, 2011՝
  • «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, 1992

Պարգևներ

  • ԽՍՀՄ Պետռադիոյի պատվոգիր
  • Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, 1964
  • Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1975
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1986
  • ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2008
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2009
  • Մովսես Խորենացու մեդալ 2018

Ընտանիք

Ծանոթագրություններ

  1. LLC Helix Consulting։ «Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-20 
  2. «Эльмира Экекян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2019-02-28 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  4. «AV Production - Էլմիրա Հեքեքյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-20 
  5. «Экекян Эльмира Абрамовна - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ Վերցված է 2019-02-28 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից,որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Elmira Hekekyan
The contents of this page are sourced from Wikipedia article on 23 Jul 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Elmira Hekekyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Elmira Hekekyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes