Quantcast
Edmond Avetyan: ��այ փիլիսոփա, լեզվաբան (1929 - 2002) | Biography, Facts, Information, Career, Wiki, Life
peoplepill id: edmond-avetyan
EA
1 views today
1 views this week
Edmond Avetyan
��այ փիլիսոփա, լեզվաբան

Edmond Avetyan

Edmond Avetyan
The basics

Quick Facts

Intro ��այ փիլիսոփա, լեզվաբան
Was Philosopher Linguist
From Uzbekistan Armenia
Field Literature Philosophy Social science
Gender male
Birth 10 November 1929, Andijan, Andijan Region, Uzbekistan
Death 6 December 2002, Yerevan, Armenia (aged 73 years)
Star sign Scorpio
Education
Yerevan State University
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Էդմոնդ Գեղամի Ավետյան (նոյեմբերի 10, 1929(1929-11-10), Անդիժան, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2002(2002-12-06), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, լեզվաբան: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1992)։ Հայկական նշանագիտության հիմնադիրներից։

Կենսագրություն

Էդմոնդ Ավետյանը ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1956-1961 թվականներին ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, 1965 թվականից (ընդհատումներով)՝ ԵՊՀ-ում։ 1961-1964 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում, 1966 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։

1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հետ ունեցած նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ։ Հարկադրաբար ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին։ 1986-1989 թվականներին՝ հանրապետական ուսումնամեթոդաբանական կաբինետի մեթոդիստ, 1991 թվականից վերսկսել է դասավանդել ԵՊՀ-ում, 1994 թվականին՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։

Ստեղծագործություններ

Ավետյանի աշխատությունները վերաբերում են լեզվաբանության մետաֆիզիկական փիլիսոփայության հարցերին, իմաստի և արտահայտության, լեզվի և խոսքի, լեզվականի և հասկացականի փոխհարաբերություններին, լեզվական միավորների բնույթին, գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» (ռուսերեն, Երևան, 1968), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, Երևան, 1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, Երևան, 1989))։

Ավետյանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է։ Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում։ Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում նա վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ։

Ուշագրավ են 1980-1990-ականներին Ավետյանի՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայանում է որպես անհատ և քաղաքացի։ Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ» (ռուսերեն, Երևան, 1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, Երևան, 2002):

Երկեր

  • «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968)
  • «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979)
  • «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989) լեզվաբանական աշխատություններ
  • «Վերադարձի օղակ» (1998, վերահրտ.՝ 2003) փիլիսոփայական խոհեր
  • «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, 2002) ժողովածու

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «ԷԴՄՈՆԴ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2016-07-28 
  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 21 Jul 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Sections Edmond Avetyan

arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes