peoplepill id: dmitri-alexejewitsch-arapow
DAA
Russia
1 views today
1 views this week
Dmitri Alexejewitsch Arapow
Russisch chirurg (1897-1984)

Dmitri Alexejewitsch Arapow

The basics

Quick Facts

Intro
Russisch chirurg (1897-1984)
From
Work field
Gender
Male
Place of birth
Moscow
Place of death
Moscow
Age
86 years
The details (from wikipedia)

Biography

Դմիտրի Արապով (ռուս.՝ Дми́трий Алексе́евич Ара́пов, նոյեմբերի 21, 1897(1897-11-21), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1984(1984-07-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից-անդամ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ(1961):

Կենսագրություն

Դմիտրի Արապովը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 7-ին (21 ) Մոսկվայում ծառայողի ընտանիքում: 1916 թվականին, ավարտելով գիմնազիան և բժշկական դասընթացները, Արապովը ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Նույն թվականից աշխատում է որպես գթության եղբայր մոսկովյան զինվորական հոսպիտալներից մեկում: Տիֆի համաճարակի դեմ պայքարի նպատակով 1919-1920 թվականներին որպես բուժակ ուղարկվում է Բոլշևո (Մոսկվայի նահանգ) ավանում գտնվող «Ռաբենեկ» գործարանին կից հիվանդանոց:

1920 թվականին Արապովըծառայության է զորակոչվում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և հաշվառվում 4-րդ բանակի 22-րդ դաշտային հոսպիտալի կազմում: 1921 թվականին գործուղվում է Լենինգրադ լրացուցիչ ուսումնառության: 1921-1922 թվականներին Արապովը սովորում է Պետրոգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ֆակուլտետի փակվելուց հետո 1922 թվականին փոխադրվում է Մոսկվա, որտեղ մինչև 1925 թվականը սովորում է 2-րդՄՊՀ-իբժշկական ֆակուլտետում: Ուսման ընթացքում աշխատում էր որպես բուժակ, իսկ համալսարանն ավարտելուց հետո` «Կրասնիյ Բոգատիր» գործարանին և 2-րդ ՄՊՀ-ի օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կիցհիվանդանոցի վիրաբուժական բաժամունքի օրդինատոր: 1929 թվականի դեկտեմբերից Արապովն աշխատել է Ն. Վ. Սկլիֆասովսկու անվան Շտապ օգնության Մոսկվայի քաղաքային հետազոտությունների ինստիտուտում: Հաջորդ տարի նա դառնում է վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, այնուհետև` օպերացիոն կորպուսի վարիչ: 1931-1941 թվականներին համատեղությամբ զբաղեցնում է Էքսպերիմենտալ էնդոկրինոլոգիայի ինստիտուտի վիրաբույժ-խորհրդատուի պաշտոնը: 1935 թվականին Արապովը Ս. Ս. Յուդինի ղեկավարությամբ աշխատել է Բժիշկների կատարելգործման Կենտրոնական ինստիտուտում, որպես վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1936 թվականից եղել է բժշկական գիտությունների թեկնածու: Նա ռազմաճակատ է վերադառնում Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում, որտեղ կատարում էր Կոլայի թերակղզու առաջին գծի դաշտային շարժական հոսպիտալի ավագ վիրաբույժի պարտականությունները: Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում և Արևմտյան Բելառուսիայում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ազատագրմանը: 1941 թվականի ամռանը նշանակվում է Ռուսաստանի ԶՈւ հյուսիսային նավատորմի վիրաբուժական ծառայության ղեկավար: Աշխատել է Մուրմանսկի№ 74 ռազմա-ծովային հոսպիտալում:

1945 թվականիցվիրաբույժ-խորհրդատու էր, 1950 թվականից` ԽՍՀՄ ՌԾՆ-ի գլխավոր վիրաբույժ: 1943 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, բայց բժշկական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է միայն 1949 թվականին, ԽՍՀՄ ԲԳԱ-ի թղթակից-անդամ (1953):

Մահացել է 1984 թվականի հուլիսի 14-ին, թաղված է Մոսկվայում, Կունցևյան գերեզմանատանը:

Հիշատակ

  • Պոլյարնի քաղաքի ռազմա-ծովային հոսպիտալի 126-րդ շենքի վրա տեղադրված է Դմիտրի Արապովի հուշատախտակը(2005), իսկ հոսպիտալը ներկայումս կոչվում է նրա անունով:
  • Արապովը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 7 մենագրության, ներառյալ «Գազային վարակ» աշխատանքը (1940), որն արժանացել է Պիրոգովի անվան մրցանակի (1972): Եղել է 11 դոկտորական և 26 թեկնածուական դիսերտացիաների ղեկավար, Վիրաբույժների Համամիութենական ընկերության նախագահության անդամ, Մոսկվայի և այլ վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ:

Պարգևներ

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977 թվականի դեկտեմբերի 5)
  • Լենինի երկու շքանշան (1973, 1977 թթ.)
  • Կարմիր դրոշի շքանշան(5.11.1944 թ.)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (24.7.1943 թ.)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան (1952, 1968 թթ.)
  • Կարմիր Աստղի շքանշան (25.4.1942 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան
  • մեդալներ
  • ՌԾՆ գլխավոր հրամանատարի անվանական զենք (1957, 1967 թթ.)
  • Մոսխորհրդի Պատվոգիր (1972)
  • Երկրորդ կարգի Ստալինյան մրցանակ (1949 թ.) - բուժական պրակտիկայում նոր տեսակի բուժաշիճուկի մշակման և ներդրման համար:
  • ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959 թ.)
  • ԽՍՀՄ ԲԳԱ-ի Պիրոգովի անվան մրցանակ (1975 թ.) «Անաէրոբային գազային վարակ» (1972 թ.) մենագրության համար

Ծանոթագրություններ

  1. «Арапов Дмитрий Алексеевич»։ www.warheroes.ru։ Վերցված է 2017-06-04 
  2. История школы № 1
  3. Арапов Дмитрий Алексеевич // Кольская энциклопедия. В 5-и т. Т. 1. А — Д / Гл. ред. А. А. Киселёв. — Санкт-Петербург : ИС ; Апатиты : КНЦ РАН, 2008. — С. 247.
  4. Их имена в истории Полярного
  5. Город воинской славы

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Dmitri Alexejewitsch Arapow is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Dmitri Alexejewitsch Arapow
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes