peoplepill id: boulevard-depo
BD
Russia
1 views today
7 views this week
The basics

Quick Facts

From
Work field
Gender
Male
Place of birth
Ufa, Russia
Age
32 years
The details (from wikipedia)

Biography

Արտյոմ Շատոխին (հունիսի 1, 1991(1991-06-01), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի Boulevárd Depó մականունով ու ալտեր էգո PowerPúff Luv (ռուս.՝ Паверпа́фф Лав)-ով , ռուս հիփ հոփ կատարող, երգերի հեղինակ, YungRussia խոշոր ստեղծագործական միության հիմնադիր ու նախկին մասնակից։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է թողարկել 4 ստուդիական ալբոմ, 3 միքսթեյփ, 6 մինի ալբոմ ու շատ սինլգներ։

Կենսագրություն և երաժշտական կարիերա

Վաղ շրջան․ երիտասարդություն, կարիերայի սկիզբ

Ծնվել է 1991 թվականի հունիսի 1-ին՝ Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում։ Կյանքի որոշ մասն ապրել է Ամուրի Կոմսոմոլսկքաղաքում, բայց հետո իր ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք։ Ուսումն ստացել է տեղի գիմնազիայում: Հետաքրքրվում էր գրաֆիտիների նկարչությամբ, ու ընդգրկվում է «Never Been Crew» (կարճ NBC) «փողոցային նկարիչների» թիմի կազմի մեջ։ Այնտեղ նրա մականունը Depo էր։ Զուգահեռաբար փորձում է երգեր գրել։ Իր առաջին ձայնագրումները Արտյոմը կատարում է էժանագին բարձրախոսով և անորակ ձայնով։ Հետո նա որոշում է դարձնել մականունը Depo Blvrd, քանի որ ապրում էր Ուֆայի բուլվարներից մեկում։ Գրեթե այդ ժամանակ էլ նրա ընկերներից մեկը՝ Gera Pkhat-ը, բերում է նրան ձայնագրման ստուդիա, որտեղ Արտյոմը ձայնագրում է իր առաջին որակյալ երգերը այդ ժամանակի հայտնի ամերիկյան ռեփ հիթերի գործիքների ներքո։ 2009 թվականին որոշում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ձայնագրում ու թողարկում է իր առաջին ոչ պաշտոնական Places Of Distributionsմիքսթեյփը (անգլ.՝ mixtape)։ Հետո ծանոթանում է Ուֆայիցi61 մականունով մի տղայի հետ, ու նրանք և Gera Pkhat-ը ստեղծում են «L’Squad» երաժշտական կոլեկտիվը, որի մեջ մտնում էին նաև 43ai, Agressive Ivan։ Նրանք թողարկում են Music Make U Move երգի համար երաժշտական տեսահոլովակ, որը հիթ դարձավ Ուֆայում։ Ավարտելով գիմնազիան՝ ընդունվում է բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետը, բայց չի ավարտում ուսումը։ Որպեսզի ապահովի իր ֆինանսական իրավիճակը, սկսում է խոհարար աշխատել, քանի որ նա շատ էր սիրում այդ մասնագիտությունը։

«YungRussia» միություն՝ «Sweet Dreams» միքսթեյփ

2012-2013 թվականներին թողարկում է EvilTwin և Dopey միքսթեյփները։ 2014 թվականի մայիսի 2-ին թողարկվում է Rappառաջին ստուդիական ալբոմը, որին որպես հյուրեր մասնակցել ենJeembo և i61։ Այդ համագործակցությունն Արտյոմը բնութագրում է «weedwave» բառով։ 2014 թվականին Արտյոմը հիմնադրում է «YungRussia» ստեղծագործական միությունը, որին հետագայում միացել են «Dead Dynasty», «Dopeclvb» и «Sabbat Cult» խմբերը։ Հետագայում միությունը սկսում է ակտիվորեն հյուրախաղերով հանգես գալ միասին, իսկ «YungRussia»-ի ամենապայծառ մասնակիցները Արտյոմից բացի դառնում են Pharao-ը, Mnogoznaal-ը, Thomas Mraz-ը, GONE.Fludd-ը, Jeembo-ն և ուրիշներ։

2015-2016 թվականներին Արտյոմը թողարկում է 4 մինի ալբոմ՝ Paywall -ի և Плакшери Pharaoh-ի հետ ու Rare Gods-իi61-ի հետ։ 2015 թվականի ապրիլի 21-ին Pharaoh-ի հետ համատեղ տեսահոլովակ թողարկվում է Champagne Squirtերգի համար ։ Այդ հոլովակը վիրուսային է դարձել համացանցում 2015 թվականի երկրորդ կեսին ու դարձել է ծաղրանքի առարկա, ինչից հետո Արտյոմը լայն հռչակ է ստացել։ Այդ շրջանում«YungRussia» խումբը ուղևորվում է «Showcase Tour» ՝ ընդհանուր շրջագայության։ 2015 թվականի աշնանը թողարվում է Otricala երկրորդ ալբոմը, հյուրի մասնակցությամբ աչքի ընկան i61, Pharaoh, Glebasta Spal, Jeembo և Tveth։ Լույս տեսավ նաև «Топский Павел » երգի վրա տեսահոլովակը, որը նվիրված էր նրա մոտ ընկերոջը։

2016 թվականի սեպտեմբերի 11-ին լույս է տեսնում «5 минут назад » երգի տեսահոլովակը, որը Pharaoh-ի հետ համատեղ «Плакшери» նախագծի մեջ էր։ Կոմպոզիցիան դառնում է տարվա հիթերից մեկը, իսկ տեսոհոլովակը զբաղեցնում է YouTube-ի ՝ 2016 թվականի դիտումներով ամենաարագ զարգացող երաժշտականիններորդ հորիզոնականը։ Աշնանը «YungRussia» միությունը դադարում է գոյություն ունենալ։ Նրա հիմնադիրներից մեկը՝ Դանիելը այդ մասին հայտնում է«ВКонтакте»-ում խմբի պաշտոնական էջում։ Նա բացատրում է իր որոշումը դրանով, որ մասնակիցները արդեն հասել են իրենց նպատակներին ու իրավունք ունեն կազմալուծել խումբը։ «YungRussia»-ի անդամները հոկտեմբերին ուղևորվում են հրաժեշտի շրջագայության «Harvest Time»։

2017 թվականի մայիսի 11-ին թողարկվում է Sport մինի ալբոմը, որի ձայնագրմանը մասնակցել են նաև i61-ը, Die4r -ըև Stealthtank-ը։ 2017 թվականի հուլիսի 21-ին թողարկում է «Sweet Dreams»երրորդ ալբոմը։

Ալբոմ «Rapp2»՝ ներկա ժամանակ

2018 թվականի ապրիլի 19-ին թողարկվել է երկար սպասված «Rapp2» չորրորդ ալբոմը, որը առաջին մասի շարունակությունն է։ Երաժշտականթողարկման ձայնագրման մեջ մասնակցել են նաև Summer of Haze-ը, i61-ը, Лауд-ը, Ic3peak-ը, Big Baby Tapը, OFFMi -ը և ուրիշները։ 2018 թվականի մայիսի 11-ին Արտյոմը «Кащенко» երգի համար տեսահոլովակ է թողարկում PowerPuff Luv-ի մասնակցությամբ։ Հոլովակը նկարահանվել է հոգեբուժական հիվանդանոցում, այնտեղ նկարահանվել են նաև Արտյոմի ընկերները՝ Jeembo-ն, Acid Drop King-ը, Pkhat -ըև i61-ը։

2019 թվականի փետրվարի 22-ին կայացավ երկար սպասված երկրորդ մինի ալբոմի թողարկումը՝ «Stay Ugly »վերնագրով՝ բաղկացած վեց սոլո ստեղծագործություներով և թողարկվել Է «Warner Music Russia» -ում։։ Թողարկումից հետո․Stay Ugly-ն առաջին տեղ զբաղեցրեցiTunes, Apple Music-ում և ВКонтакте ալբոմային հիթշքերթներում, ու տարբեր հրատարակությունների ու լսողների կողմից ստացել է դրական արձագանք ։ 2019 թվականի մարտի 29-ի ալբոմի «No Flag » երգի համար տեսահոլավակ է նկարահանվել։ Կամեո դերով այնտեղ հանդես են եկել Lovesomemama-ն, Հասկին և Եֆիմ Բարաշկովը (այն ժամանակ հայտնի որպես Acid Drop King

Կոնֆլիկտներ

Ժակ Էնթոնի

2016 թվականին իր Instagram էջում Արտյոմը նկար է տեղադրել, որտեղ նա իբր թե թրջվում է Ժակ Էնթոնիի «Reigun Records» լեյբլի խորհդանշով միկրոավտոբուսի վրա։ Հետագայում Ժակը մի քանի զայրացած գրառում է անում իր Twitter էջում, որտեղ սպառնում էր սպանել Արտյոմին։ Մի տարի անց Ժակը «Вписка» շոուի ժամանակ պատմում է հավաքույթներից մեկի ժամանակ Արտյոմի հետ հանդիպման մասին։ Ժակը հայտնել է, որ նրանք լավ շփվեցին ու նաԱրտյոմի վրա այդ կոնֆլիկտի պատճառով բարկացած չէ։

Pharaoh

2018 թվականի փետրվարի 9-ին Pharaoh-ը ելույթ է ունեցել ռուսական ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի ծննդյան օրվա կապակցությամբ։ Հետո Արտյոմը գրել է իր Twitter-ում․

Գնդակահարեք ինձ, եթե ես մի անգամ էլ համաձայնվեմ կորպորատիվներում ելույթ ունանալ։

Արտիստների ունկնդիրները համարել են, որ գրառումն ուղղված է Գլեբին, բացի դրանից, կատարողները երկար ժամանակ է արդեն չէին շփվում։ 2018 թվականի գարնանը Արտյոմը մասնակցել է«Узнать за 10 секунд» շոուին։ Հաղորդավարի միացրած երգերից մեկը Գլեբի «Одним целым »«»երգն էր։ Արտյոմը սկսեց բախտաբերի անուններ ասել, ինչից հետո նա ասել է․

Լավ, ես կատակում եմ, ես գիտեմ, թե ով է երգում։

Չնայած դրան, որ նա այդպես էլ անուն չասաց, պատասխանը հաշվեցին։ Գլեբն էլ ասել է, որ ոչ մեկի հետ չի վիճել ու Արտյոմը ինքն է նեղանում անհասկանալի բաների համար։ Գլեբը դրական արձագանքեց Արտյոմի մասին «Vogue» ամսագրի համար հարցազրույցի ժամանակ՝ անվանելով նրան իր ընկերը։

Oxxxymiron

2018 թվականի մայիսին Միրոնը իր Twitter էջում համեմատել է «Booking Machine»-ի արտիստներ Thomas Mraz-ի և Markul Sangria-ի սինգլի վերնագիրն ու շապիկը ավելի ուշ թողարկված Pharrell Williams-ի Sangria Wine-ի հետ՝ թեթևակի ծաղրելով իր արևմտյան կոլեգաներին։ Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը գժվել է։ Միրոնն էլ պատասխանել է, որ վաղուց է գժվել, ու որ սա միայն կատակ էր ու նրա մեղադրանքները գրագողություն պետք չէ համարել:Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը հաճախ է լուրջ արտահայտվում նման թեմաների մասին։ Սրանով երկու արտիստների երկխոսությունը ավարտվեց։

Kizaru

Կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ 2016 թվականի սկզբից Kizaru-ն սկսել է վատ արտահայտվել «YungRussia» խմբի ու նրա մասնակիցների մասին՝ Periscope-ում իր եթերների ժամանակ։ Ի պատասխան դրան՝ 2016 թվականի հուլիսին Արտյոմը տեղադրել էPokemon Go խաղից մի կադր իր Instagram էջում , որի վրա երևում է, որ կերպարը, որը շիկամուկի նման էր, վերանվանվել է Kizaru։ Հենց այդ օրն էլ, Օլեգը զայրացած մեկնաբանություն է թողել, որտեղ նա վիրավորում ու սպառնում էր Արտյոմին։ Դրան պատասխան չի հետևում։ 2 տարի անց, 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Kizaru-ն գրառում է կատարել, որտեղ պատմել է, որ հետախուզության պատճառով նա չի կարողանում անգամ ԱՁ բացի։ Boulevard Depo-ն պատասխանել է՝ եթե դու Բարսելոնայում ես, ռուսական հետախուզությունը իմաստ չունի։ Դրանից հետո Instagram-ում ընդհարում է սկսվում արտիստների մեջ, որի ժամանակ Արտյոմը գրել է, որ Kizaru-ն փորձում է «թոզ փչել» իր դիրքից ելնելով, իսկ Օլեգը Արտյոմին մի քանի անգամ աննորմալ է անվանել։ Վերջում Արտյոմը խնդրում է, որ Օլեգը արգելափի իրեն Twitter-ում, և վերջինս անում է դա։

Flesh

2018 թվականի աշնանը Flesh-ը թողարկել է երաժշտական տեսահոլովակ Space Jam կոմպոզիցիայի համար, ինչից հետո Պավելը լսողների կողմից քննադատության և գրագողության մեղադրանքների է արժանացել։Գրագողության մեջկասկածվում էին Playboi Carti What և Machine Gun Kelly Wild Boy երգերի տեսահոլովակները։ Իր Twitter էջում Պավելը հրապարակում է արել, որտեղ նա մասամբ ժխտում է մեղադրանքները ու առաջարկում է յուրաքանչյուր անվանված արտիստին երկու նմանօրինակ գտնել, ինչից հետո Արտյոմը նրան «հեռուներ ուղարկեց»։ Պավելը պատասխանել է որ միշտ հարգում էր «YungRussia» շարժումը, բայց Արտյոմը իրավունք չունի նրա հետ այդպես խոսել։ Արտյոմն էլ գրել է, որ i61-ը սովորացրել է Պավելին ամեն ինչ սովորացրեց, ու անվանեց Պավելին «տզրուկ, ով ուրիշների ոճը կորզում է, ու որին երկրի կեսը դրա համար էլ չի սիրում»։ Պավելը ընդունում է, որ i61-ի հետ համագործակցությունը նրան մեծ փորձ է տվել, ու առաջարկում է Արտյոմին լսել իր նոր ալբոմը ու անկեղծ կարծիք հայտնել դրա մասին։ Ի վերջո, Պավելը ընդունել է, որ Արտյոմի հետ երկխոսության ժամանակ մի քիչ չափն անցել է, ու, որ Ռուսաստանում դեռ կան ինքօրինակ ոճով արտիստներ։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ՏարեթիվՍտուդիական ալբոմ
2014Rapp
2015Otricala
2017Sweet Dreams
2018Rapp2

Միքսթեյփներ

ՏարեթիվՄիքսթեյփ
2009Place Of Distribution
2012EvilTwin
2013Dopey

Մինի ալբոմներ

ՏարեթիվՄինի ալբոմ
2015Paywall (Pharaoh-ի հետ)
2016Плакшери (Pharaoh-ի հետ)
Rare Gods. Vol.1 (i61-ի հետ)
Rare Gods. Vol.2 (i61-ի հետ)
2017Sport
2019Stay Ugly

Սինգլներ

ՏարեթիվՍինգլ
2012Iraq (i61 մասնակցությամբ)
2013PvrpleBlvck (Jeembo մասնակցությամբ)
R N SI’KR XW (Jeembo մասնակցությամբ)
2014Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ)
Iraq (i61, Glebasta Spal, Basic Boy, Killah Tveth և Jeembo մասնակցությամբ)
CO2 (Jeembo մասնակցությամբ)
2015My OCB Is So Hard
No War (i61, Cold$iemens և Killah Tveth մասնակցությամբ)
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ)
2016Like a chief like a Heston (i61 մասնակցությամբ)
C:\404 Rus (i61 և Hash Tag մասնակցությամբ)
2017Rapper Tears
Супер-магазин (i61 մասնակցությամբ)
BloodBorne
2018Боимся лишь себя (Delta Arthur մասնակցությամբ)

Մասնակցություն ուրիշ արտիստների գրախոսություններում

ՏարեթիվԱրտիստերաժշտական գրախոսությունԵրգ
2014KreemCreme De La CremeГрязь
2015i61Shelby Vol.2 (Infinity)Fresh Soft
Velial SquadAfterdeath420
2016Thomas MrazMay13Gloucoma
Gera PkhatForfreeCrazy Again
2017TvethCapitalMetro
Sapa13The Seventh Fibonacci NumberOG
Velial SquadMarket PlayazMarket Place
KreemNo ChillРазговор будет короткий
i61 и ЛаудЯМолодойПридурокСупер-магазин
PharaohPink PhloydLouis Vuitton Kiss
Basic BoySupernormal. Vol.1Я убегаю домой
Ic3peakСладкая жизньЗеркало
2018044 RoseАльбом 044Мама мия
Big Baby TapeHoodrich TalesDead Heat
БатерсКритикал хитМясная лавка
SalukiУлицы, домаРеприза
OG PrinceThe DecoxSoundtrack 2 Low Life
GoddeemSensualDolls
Big Baby TapeDragonbornKonichiwa
JeemboGravewalkerM.O.D.
ЛаудТанецГолосЗвук 3My Life My Rules
2019SalukiВластелин калекВластелин калек
i61Hi-Lyte (Prologue To Angelwave)Reference
PkhatVolk WalkAFK

Տեսահոլովակներ

«L'Squad»-ի կազմում

ՏարեթիվԱնվանումԱլբոմՌեժիսոր
2009Music Make U Move

Սոլո տեսահոլովակներ

ՏարեթիվԱնվանումԱլբոմՌեժիսոր
2012Moon (Ivan Cros մասնակցությամբ)Ivan Cros
2013Ирак
Нас не догонятDopey
2015NeonbonesRappISKRA
Мамина куртка (при участии i61)OtricalaBrynbryn
Топский ПавелVISNU
2016Rare M3xxx ErrorRare Gods. Vol.2Նիկիտա Բույանով
Rare First Basement (при участии i61)Nickie Zimov, i61, Boulevard Depo
2017CarouselSweet DreamsVISNU
2018Кащенко (при участии PowerPuff Luv)Rapp2Դիմա Իցկով
2019No FlagStay UglyՕրհան Աբուլով և Ալիսա Գավուրա
DruгPorno Prince

Որպես հյուր

ՏարեթիվԱնվանումԱլբոմՌեժիսոր
2014Грязь (Kreem մասնակցությամբ)Creme De La CremeԻվան Քրոս
2015Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ)VISNU
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ)UnfollowՆիկիտա Բրուս
2016Crazy Again (Gera Pkhat մասնակցությամբ)ForfreeԱլեքսեյ Ռոժկով
5 минут назад (Pharaoh մասնակցությամբ)ПлакшериKosmodrome
2019Выход силой (OFFMi մասնակցությամբ)Անդրեյ Լիսանով
Esquire Cypher (Big Baby Tape, i61, OFFMi ու Բաթերսի մասնակցությամբ)Esquire Russia

Շրջագայություններ

«YungRussia»-ի կազմում

ՏարեթիվՇրջագայություն
2015Showcase Tour
2016Harvest Time

Սոլո

ՏարեթիվՇրջագայություն
2018Rapp2 Tour
2019Rapp2 Tour 2
  Թեմատիկ կայքեր
  Թեմատիկ կայքեր
  1. «Try the TIDAL Web Player» (անգլերեն)։ listen.tidal.com։ Վերցված է 2019-05-02 
  2. Boulevard Depo: дорогой и фантастически печальный — Рамблер
  3. Молодые и перспективные: 11 артистов, которые изменят русский рэп — Rap.ru
  4. «Ищите меня в Кащенко»: клип Boulevard Depo про психиатрическую больницу — Афиша Daily
  5. Кто есть кто в YUNGRUSSIA. Гид по московскому шоукейсу молодых и дерзких — The Flow
  6. От «Антихайпа» до YungRussia: Словарь нового русского рэпа — The Village
  7. «Нас уважают за то, что мы топили за свое»: интервью Boulevard Depo — Афиша Daily
  8. Pharaoh & Boulevard Depo «Плакшери». Слушай и качай совместный альбом наиболее обсуждаемых героев объединения YungRussia — The Flow
  9. Boulevard Depo x i61 «Rare Gods 1» — Rap.ru
  10. Boulevard Depo, i61 «Rare Gods 2». Психоделический рэп-трип от участников объединения YungRussia — The Flow
  11. Pharaoh, Boulevard Depo «Champagne Squirt». Это они шутят или серьезно? Помогите разобраться, мы не можем — The Flow
  12. Boulevard Depo «Топский Павел». Соавтор интернет-хита про сквирт шампанского в лицо записал свой аналог песни «Мой лучший друг» — The Flow
  13. Pharaoh и Boulevard Depo выпустили клип на трек «5 минут назад» — Life.ru
  14. Pharaoh и Boulevard Depo выпустили клип «5 минут назад» — Афиша Daily
  15. Лучшие видео в российском YouTube за 2016 год — The Village
  16. Объединение YUNGRUSSIA прекратило свое существование(չաշխատող հղում) — Сова
  17. Boulevard Depo выпустил EP «Sport». Посмотрели бы на лица ценителей ЗОЖ-рэпа, которые могут включить его из-за одного названия — The Flow
  18. Boulevard Depo «Sweet Dreams» — Rap.ru
  19. Boulevard Depo выпустил интерактивный клип «Carousel». В песнях артиста можно часто услышать, как он что-то крутит и скручивает. Теперь это предлагается сделать и вам — в смысле, камерой при просмотре повертеть — The Flow
  20. Boulevard Depo выпустил альбом «Rapp 2» — Афиша Daily
  21. 15 лучших альбомов полугодия — The Village
  22. Boulevard Depo «Кащенко» — самое безумное видео дня — Rap.ru
  23. Boulevard Depo представил новый EP «Stay Ugly» — Сова
  24. Boulevard Depo «Stay Ugly». 6 треков, среди которых есть «Loot». Вероятно, это тот самый куплет, предназначавшийся для оригинальной версии хита Big Baby Tape про бу — The Flow
  25. Boulevard Depo «STAY UGLY» — Fast Food Music
  26. Boulevard Depo — «STAY UGLY»: новый мини-альбом — Сова
  27. Музыкальные чарты за неделю: лидируют Artik & Asti, Фейс, Мэйби Бэйби и другие — Intermedia.ru
  28. Рецензия на «STAY UGLY» — экскурсия по внутреннему миру уфимского сюрреалиста — Studio 21
  29. По фактам: 12 лучших русских альбомов первой четверти 2019 года — Ридус
  30. Boulevard Depo стал жертвой «полиции нравов» в клипе «No Flag» — Studio 21
  31. Boulevard Depo и Хаски в образе жертв цензуры в клипе «No Flag» — Афиша Daily
  32. Хаски, пытки и цензура в новом клипе Boulevard Depo на песню «No Flag» — The Village
  33. Boulevard Depo спровоцировал конфликт с Жаком-Энтони в Instagram — Trap.ru
  34. Вписка и Жак Энтони: конфликт с Boulevard Depo, клип за 2 миллиона, кто его настоящий отец — The Flow
  35. Pharaoh раскрыл правду о конфликте с Boulevard Depo — ТНТ MUSIC
  36. Boulevard Depo угадывает треки Pharaoh, Элджея, Markul, 6ix9ine и ещё 31 хит — Афиша Daily
  37. «…Тогда я ещё думал, что это важно, переживал, даже писал своему другу Boulevard Depo, спрашивал, как на это все реагировать. Тёма посоветовал послать всех на фиг и просто делать то, что самому в кайф» — Vogue
The contents of this page are sourced from Wikipedia article on 31 Dec 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Boulevard Depo is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Boulevard Depo
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes