peoplepill id: boris-korchevnikov
BK
Russia
1 views today
7 views this week
Boris Korchevnikov
Russian journalist

Boris Korchevnikov

The basics

Quick Facts

Intro
Russian journalist
A.K.A.
Boris Vyacheslavovich Korchevnikov
From
Gender
Male
Place of birth
Moscow, Russia
Age
41 years
Education
MSU Faculty of Journalism,
Awards
Medal of the Order "For Merit to the Fatherland" I class
 
TEFI
(2010)
The details (from wikipedia)

Biography

Բորիս Վյաչեսլավի Կորչևնիկով (ռուս.՝ Борис Вячеславович Корчевников, հուլիսի 20, 1982, Մոսկվա, ՌԴ), ռուս լրագրող, հեռուստահաղորդավար և դերասան։ 2010 թվականից Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ 2009-2013 թվականներին СТС հեռուստաալիքով վարել է «Хочу верить!», «История российского шоу-бизнеса» և «История российского юмора» հաղորդումները, իսկ 2013-2017 թվականներին «Ռոսիա 1» հեռուստաալիքով՝ «Прямой эфир» թոք շոուն։ 2017 թվականի մայիսից ուղղափառ «Спас» հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է և պրոդյուսերը։

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում։ Մայրը՝ Իրինա Կորչևնիկովան (ծնվ.՝ հուլիսի 2, 1946), ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ է, 1973 թվականից աշխատել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում որպես գլխավոր ինժեների տեղակալ, Օլեգ Եֆրեմովի օգնական, այնուհետև փոխտնօրեն, 2000 թվականից եղել է նույն թատրոնի թանգարանի տնօրենը։ Ներկայումս Ս. Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն է։ 2007 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Բորիսը մեծացել է առանց հոր։ Այդուհանդերձ, նրանք ծանոթացել են, երբ Բորիսը 13 տարեկան էր։ Հայրը՝ Վյաչեսլավ Օռլովը, նախկինում ռեժիսոր Անդրեյ Գոնչարովի ժամանակ եղել է Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստաբեմադրական մասի պատասխանատուն, այնուհետև ավելի քան 30 տարի ղեկավարել է Պուշկինի անվան թատրոնը։ 2012 թվականի սեպտեմբերին թողել է աշխատանքն առողջական խնդիրների պատճառով՝ դառնալով թատրոնի նախագահը։ Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 13-ին 70 տարեկանում։ Բացի որդուց ունի նաև դուստր, որը Բորիսից մեծ է 12 տարի, աշխատում է որպես տարրական դասարանների ուսուցչուհի։

2015 թվականի օգոստոսի 7-ին «Прямой эфир» հեռուստահաղորդման ժամանակ Կորչևնիկովը հայտարարեց, որ 2015 թվականի հուլիսի 14-ին ենթարկվել է վիրահատության՝ գլխուղեղի բարորակ ուռուցքի հեռացման կապակցությամբ, որի ժամանակ վնասվել է լսողական նյարդը։

2015 թվականի դեկտեմբերին Կորչևնիկովը հարցազրույցում նշել է, որ երբևէ ամուսնացած չի եղել, իսկ «դերասանուհի Սեսիլ Սվերդլովայի հետ հարսանիքի մասին մամուլի լուրերը վաղաժամ են»։

Թատրոն

1990 թվականից (8 տարեկանից) մասնակցել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի և Օլեգ Տաբակովի թատրոն-ստուդիայի ներկայացումներին։ Խաղացել է ավելի քան 10 մանկական դեր։

Կրթություն

1998 թվականին միաժամանակ ընդունվել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, սակայն որպես իր մայր բուհ ընտրել է Պետական համալսարանը։ Խոստովանել է, որ լրագրության ֆակուլտետ ընդունվելը շատ դժվար է եղել, իսկ սովորելը՝ հետաքրքիր և հեշտ (չնայած նրան, որ մի անգամ ռուսերենի ոճաբանություն առարկան հանձնել է 6 անգամ)։ Բեմական խոսք և հաղորդավարի վարպետություն է սովորել ԽՍՀՄ պետհեռռադիոյի Կաչալովի անվան ռադիոհեռարձակման և ձայնագրման պետական տանը կից գործող դերասանի վարպետության ստուդիայի նախկին ղեկավար, երկրի առաջատար հաղորդավար, այդ ոլորտի առաջատար մանկավարժ Ֆելիքս Տոբիասի մոտ։

2003 թվականին ավարտել է համալսարանը։

2003-2005 թվականներին Գերմանիայում և ԱՄՆ-ում հանձնել է գերմաներենի և անգլերենի քննություններ։

Հեռուստատեսություն

1994-1997 թվականներին РТР հեռուստաալիքով վարել է մանկական «Там-там новости» հաղորդումը։ 1998 թվականից նույն հեռուստաալիքով վարել է երիտասարդական «Башня» հաղորդումը։ 2001 թվականից եղել է ՆՏՎ հեռուստաընկերության ինֆորմացիոն ծառայության արտահաստիքային, իսկ 2002 թվականից՝ հաստիքային լրագրողը (ռեպորտաժներ է պատրաստել «Сегодня», «Намедни», «Личный вклад», «Страна и мир», «Профессия — репортёр», «Главный герой» և այլն հաղորդումների համար)։ Արդյունքում այսպես է խոսել տվյալ հեռուստաընկերությունում ձեռք բերած փորձի մասին.

Լեոնիդ Պարֆյոնովն ինձ ոչ թե սովորեցրել է լրագրություն, այլ թե ինչպես այն չպետք է անել։ Նա ցույց է տվել, թե ինչպես է պետք գոյություն ունենալ այդ մասնագիտության մեջ։ Երբ մի անգամ ընկնում ես այդ աշխարհ, արդեն չես կարողանում հրաժարվել դրանից, իսկ հետո սկսում է թվալ, որ բացի դրանից ոչինչ էլ չես կարողանում անել...


Ես միշտ աշխատել եմ մրցակցային միջավայրում։ Լրագրող լինելով զարմացել եմ Անտոն Խրեկովի, Ալեքսեյ Պիվովարովի, Պավել Լոբկովի, Անդրեյ Լոշակի, Նիկոլայ Կարտոզիայի, Նիկիտա Անիսիմովի, Բորիս Կոլցովի վարպետության վրա։ Սովորել եմ նրանցից, հիացել նրանցով, սակայն ոչ մի անգամ չեմ նախանձել...


2008 թվականին Բորիս Կորչևնիկովը հեռացել է ՆՏՎ-ից և տեղափոխվել СТС։ Սկզբնական շրջանում եղել է հեռուստաալիքի շրջանային հեռարձակման բաժնի տնօրենը։ «Россия» հեռուստաընկերությամբ «Планета Православия» շարքից վարել է «Румыния. Албания. Две судьбы» փաստագրական ֆիլմը (եթեր՝ ապրիլի 5, 2008)։

2009 թվականին վարել է «Концлагеря. Дорога в ад» փաստագրական սերիալը (6 ֆիլմ, «ТВ Центр» հեռուստաալիք)։ 2009-2010 թվականներին հեղինակել և վարել է «Хочу верить!» հաղորդումը (87 հաղորդում, СТС հեռուստաալիք)։ 2010-2011 թվականներին եղել է СТС հեռուստաընկերության ստեղծագործ պրոդյուսերը։ 2010 թվականին Սերգեյ Շնուրովի հետ հեղինակել և վարել է «История российского шоу-бизнеса» փաստագրական նախագիծը (20 թողարկում, СТС հեռուստաալիք)։

2012 թվականին եղել է «Советская Эстрада. От гопников до рокеров» փաստագրական նախագծի հաղորդավարներից մեկը (նկարահանվել է 12 հաղորդում, այդպես էլ եթեր չի հեռարձակվել, СТС հեռուստաալիք)։

2013 թվականի հունվարի 20-ին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում կայացել է նրա հեղինակային «Не верю!» ֆիլմ-հետաքննությունը, որը լայն արձագանք է ստացել։ Վասիլի Ուտկինի հետ վարել է «История российского юмора» փաստագրական նախագիծը (նկարահանվել է 20 թողարում, եթեր է հեռարձակվել միայն 4-ը, СТС հեռուստաալիք)։ 2013 թվականի մայիսի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Прямой эфир» թոք շոուն, փոխարինել է Միխայիլ Զելենսկուն։ 2013 թվականի մայիսի 24-ին Կարմիր հրապարակում վարել է «День славянской письменности и культуры — 2013» գալա համերգը (ուղիղ եթեր է հեռարձակվել «Культура» հեռուստաալիքով)։ 2013 թվականի մայիսի 25-ին Կարմիր հրապարակում վարել է «1025 лет Крещения Руси» տոնական համերգը (հեռուստատեսային տարբերակը եթեր է հեռարձակվել «Культура» հեռուստաալիքով 2013 թվականի հուլիսի 28-ին)։

2015 թվականի մայիսի 9-ից մինչև 2017 թվականը «Бессмертный полк» ակցիայի հաղորդավարներից է (ուղիղ հեռարձակումն իրականացրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը)։ 2015 թվականի մայիսի 13-ին խաղացել է «Наследники князя Владимира: линия времени — обратный отсчёт» ներկայացման մեջ։

2016 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 22-ը Ռամզան Քադիրովի հետ «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Команда» նախագիծը։

2017 թվականի մայիսի 3-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ նշանակվել է «Спас» ուղղափառ հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենը և պրոդյուսերը։ Փոխարինել է Բորիս Կոստենկոյին։

Մասնակցություն հաղորդումներին

  • սեպտեմբերի 14, 2006 - «Մանրամասն պատմություններ» (СТС)
  • հոկտեմբերի 5, 2006, նոյեմբերի 12, 2007 - «Մանրամասներ» (СТС)
  • հուլիսի 19, 2010 - «Էտյուդներ» («Глас» հեռուստաալիք)
  • ապրիլի 3, 2011 - «Ինչպես ես ծանոթացա «Ֆոմայի» հետ, մաս 5» (ուղղափառ ամսագիր «Фома»)
  • ապրիլի 24, 2012 - «Հատուկ թղթակից։ Պրովոկատորները» («Ռոսիա 1» հեռուստաալիք)
  • փետրվարի 22, 2013 - «Երկխոսություն ժամացույցի տակ» («Спас» հեռուստաալիք)
  • մարտի 21, 2013 - «Բորիս Կորչևնիկովը Մեծ պասի մասին» (ուղղափառ ամսագիր «Фома»)
  • մարտի 10, մարտի 31, ապրիլի 7, 2013 - «Ֆորտ Բոյարդ» («Первый канал», թողարկումներ № 3, 6 և 7)
  • Մասնակցել է «Куб» հեռուստախաղի նկարահանումներին «Первый канал»-ի համար, սակայն հաղորդումն այդպես էլ եթեր չի հեռարձավել, քանի որ Բորիսը դարձավ «Прямой эфир» թոք շոուի հաղորդավարը «России-1» մրցակից հեռուստաալիքում։
  • դեկտեմբերի 31, 2016 - «Աստղերի ամանորյա շքերթ 2016֊2017» («Ռոսիա 1» հեռուստաալիք)
  • հունվարի 1, 2017 - «Новогодний Голубой огонёк-2017» («Ռոսիա 1» հեռուստաալիք)

Սկանդալներ

2012 թվականի ապրիլի 24-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվեց Արկադի Մամոնտովի «Պրովոկատորները» հաղորդումը՝ նվիրված «Pussy Riot» խմբին։ Հրավիրված հյուրերից էր Բորիս Կորչևնիկովը, որը հաղորդման ժամանակ հայտարարեց, որ իր հայրը Հիսուս Քրիստոսն է, իսկ մայրը՝ Մայր Աստվածածինը։ «Նովայա գազետայի» լրագրող Իրինա Պետրովսկայան նշեց, որ հաղորդման մասնակիցներից ոչ մեկն այդ ոչ միանշանակ բառերը սրբապիղծ կամ աստվածանարգ չի համարել, ինչի մեջ ակտիվորեն մեղադրում էին խմբի մասնակիցներին։

Արձագանքները «Չեմ հավատում» ֆիլմի մասին

2013 թվականի հունվարի 20-ին ՆՏՎ հեռուստաալիքը ցուցադրեց Կորչևնիկովի «Չեմ հավատում» ֆիլմ-հետաքննությունը, որի ստեղծողները խոստացան պատմել այն մասին, թե «ով է կանգնած եկեղեցին արատավորելու հետևում, ինչպիսին է այդ արշավի արդյունքը և արդյոք դրա սցենարիստները հաջողության հասան»։ Ֆիլմում, որը չէր հայտարարվել հեռուստաալիքի ծրագրում, պատմվում է այն մասին, թե «ինչպես են «ժամանակակից արվեստի քողի ներքո» գործող վճարված բլոգերները և քաղտեխնոլոգները» եկեղեցու վրա ինֆորմացիոն գրոհներ կազմակերպում։ Ֆիլմում եկեղեցուն քննադատողների թվում նշվում են բլոգերներ Ռուստեմ Ադագամովը և Իգոր Բիգդանը, պատկերասրահի սեփականատեր Մարատ Գելմանը, կոլեկցիոներ և մեկենաս Վիկտոր Բոնդարենկոն, ֆիլմում նկարահանվել են նաև հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Պոզները և Լեոնիդ Պարֆյոնովը։

Մոսկվայի պատրիարքության եկեղեցու և հանրության փոխգործակցության սինոդական բաժնի նախագահ Վսևոլոդ Չապլինը հայտարարեց, որ փաստագրական ֆիլմը ճիշտ է հաղորդում հանրության վերաբերմունքը ուղղափառ եկեղեցու նկատմամբ գրոհների հանդեպ։ Չապլինը հայտարարեց նաև, որ եկեղեցու դեմ հանդես եկող ուժերը հանրությանն առաջարկել են զարգացման «իբր ամենաառաջադեմ և ոչ այլընտրանքային» ուղին, որն իրականում «արդեն Արևմուտքի երկրները բերել է հոգևոր և բարոյական փակուղի և պատկանում է ոչ թե ապագային, այլ անցյալին»։

2012 թվականի դեկտեմբերի 14-ին Անդրեյ Մալգինը հաղորդեց, որ Կորչևնիկովն իր հաղորդման նկարահանման համար իր օգնականի հետ անօրինական ներխուժել է իր տուն և, չնայած իր առարկություններին, սկսել են նկարահանել և հարցեր տալ։ Լրագրողին ճանապարհելուց հետո Մալգինը ցանկացել է ոստիկանություն դիմել իր տուն ներխուժելու և թաքնված նկարահանման համար։

Հաղորդման ստեղծողներին հարցազրույց են տվել «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Սերգեյ Միտրոխինը և բլոգեր Ռուստեմ Ադագամովը։ Վախենալով մոնտաժից՝ Միտրոխինը հրապարակեց Կորչևնիկովին տված հարցազրույցի ամբողջ տարբերակը։

Լեոնիդ Պարֆյոնովը, որը նկարահանվել էր ֆիլմում և նախկինում աշխատել Կորչևնիկովի հետ, բացասաբար վերաբերվեց նրա ֆիլմին։ Լրագրողը նշեց, որ ֆիլմի ստեղծողներն անցել են անձնականացման և ֆիլմը համեմատեց 1940-ական թվականների հետ, «երբ ուսանողները հայտնում էին «որտեղ որ պետք է» իրենց ուսուցիչների հակաժողովրդականության մասին և այլն»։

«Коммерсантъ FM» ռադիոկայանի վերլուծաբան Կոնստանտին Էգերտը քննադատեց Կորչևնիկովի ֆիլմը՝ մատնանշելով նրա աշխատանքում տրամաբանության բացակայությունը և ստեղծողի խեղաթյուրումները, մոնտաժն ու տգիտությունը։ Լրագրողը ֆիլմը բնութագրեց, որպես «օգուտ չտվող նույնիսկ որպես ագիտացիայի քարոզչագործիք»։

«Лента.ру»-ից Ելիզավետա Սուրգանովայի կարծիքով Կորչևնիկովի ֆիլմը չափազանց ոչ օբյեկտիվ է։ Այսպես, ֆիլմի ստեղծողները չեն պարզաբանել ուղղափառ եկեղեցուն և նրա քահանաներին ներկայացված բողոքները։ Լրագրողի կարծիքով այսպիսի ֆիլմերով НТВ-ի ղեկավարությունն իրար դեմ է տրամադրում իր սեփական լրագրողներին, քանի որ Կորչևնիկովը քննադատել էր հեռուստաալիքի ինչպես նախկին (Լեոնիդ Պարֆյոնով, Եվգենի Կիսելյով), այնպես էլ ներկայիս (Վադիմ Տակմենյով) աշխատակիցներին։

Պատժամիջոցներ

Ուկրաինան Կորչևնիկովին ներառել է իր պատժամիջոցային ցանկում՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հակամարտության և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ դիրքորոշման համար։

Ֆիլմագրություն

Փաստագրական ֆիլմեր

ՏարիՖիլմ
2008Ռումինիա. Ալբանիա. երկու ճակատագիր («Ուղղափառության մոլորակ» շարքից)
2009Համակենտրոնացման ճամբարներ. ճանապարհ դեպի դժոխք
2010Ռուսական շոու բիզնեսի պատմությունը
2012Խորհրդային էստրադա. գոպնիկներից մինչև ռոքերներ
2013Չեմ հավատում
2013Ռուսական հումորի պատմությունը

Խաղարկային ֆիլմեր

ՏարիՖիլմԴեր
1997ֆՆավաստու լռությունԴավիթ, աշակերտ
2002սԳող 2. վարձույթով երջանկությունՄաքսիմ Մակեև
2003սԱյլ կյանքՍևա
2006֊2007սКадетствоԻլյա Սինիցին (գլխավոր դեր)
2008ֆ«Ամանորյա» սակագինՊաշկա, Ալյոնայի ընկերը
2010սԴեսանտային հայրիկՌյաբուշկին
2010ֆՍև ոչխարՄիշկա
2011սРебята и ПараграфՊարագրաֆ (գլխավոր դեր)

Մրցանակներ

  • 2004 - Ռուսաստանի լրագրողների միության «Նոր անուն լրագրության մեջ» մրցանակի դափնեկիր
  • 2010 - «Концлагеря. Дорога в ад» (ТВ Центр) փաստագրական շարք - ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր «Հեռուստատեսային փաստագրական սերիալ» անվանակարգում
  • 2010 - «Ռուսական շոու բիզնեսի պատմությունը» հաղորդում (СТС) - ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր «Հեռուստատեսային փաստագրական սերիալ» անվանակարգում
  • 2014 - 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (ՌԴ նախագահի հրաման, ապրիլի 22, 2014) - բարձր պրոֆեսիոնալիզմի և Ղրիմի Հանրապետության իրադարձություններն օբյեկտիվորեն լուսաբանելու համար

Ծանոթագրություններ

  1. Репортёр впал в «Кадетство», «Огонёк», № 40, стр. 42-43, 2006.
  2. Ирина Корчевникова в эфире радио «Культура», 29.08.2008.
  3. Новости NEWSru.com :: Директор театра имени Пушкина ушёл на почётное президентство
  4. Ушел из жизни Вячеслав Евгеньевич Орлов
  5. Борис Корчевников: Когда у меня нашли опухоль, я стал готовиться к смерти | Про звёзд
  6. Комсомольская правда, 7 августа 2015 года. Телеведущему Борису Корчевникову удалили опухоль мозга
  7. «Большая жрачка»։ NewDrama։ 2003-03-30 
  8. «Песня о Путине»։ Известия։ 2004-03-26 
  9. «Зачем Герасим пригрел Муму? Обзор еженедельных аналитических программ»։ Пресс-Атташе։ 2004-05-21 
  10. «Борис Корчевников: "Сняться в «Кадетстве» - всё равно что отслужить в армии!"»։ Комсомольская правда։ 2006-10-27 
  11. «Авторитетом в журналистике для Бориса Корчевникова стал Леонид Парфёнов»։ Великие Луки։ 2008-05-16 
  12. «Борис Корчевников, «Прямой эфир»: «Комплименты говорю только жене». Ведущий рассказал о своём отношении к славе, о первой любви, нынешнем семейном положении и о страшном эфире»։ Вокруг ТВ։ 2014-09-10 
  13. «Кадетов сменили курсанты»։ Мир новостей։ 2009-01-28 
  14. «Телезвёзды: Сергей Майоров. Интервью бывшего ведущего «Историй в деталях»»։ Meduza։ 2016-04-22 
  15. «Новый взгляд на ужасы войны в сериале «Концлагеря. Дорога в ад»»։ Эхо недели։ 2009-09-18 
  16. «Тележурналист, актёр Борис Корчевников: "Лица нижегородских старообрядцев запомню надолго"»։ Известия։ 2009-11-15 
  17. «Борис Корчевников нашёл Ноев ковчег. С помощью нового проекта «Хочу верить!» канал СТС пытается разгадать тайны Вселенной»։ Комсомольская правда։ 2009-08-29 
  18. «Борис Корчевников и Сергей Шнуров»։ Собака.ру։ 2010-05-08 
  19. «О чём рассказывает передача «История российского юмора» на СТС?»։ Аргументы и факты։ 2013-01-30 
  20. «Ток-шоу "Прямой эфир" сменило лицо»։ Вести.ру։ 2013-04-30 
  21. «ЧЕЛОВЕК ИЗ ТЕЛЕВИЗОРА»։ Эхо Москвы։ 2015-05-16 
  22. «Он сделал выбор за каждого из нас: «Наследники князя Владимира» сошлись в Мариинке»։ Фонтанка.ру։ 2015-05-14 
  23. Ирина Петровская. Рамзан-шоу Новая газета, 07.10.2016
  24. «Владимир Кара-Мурза-ст.: "Команда" Кадырова? Нет, команда лизоблюдов»։ Собеседник։ 2016-10-12 
  25. «Борис Корчевников возглавил православный телеканал "Спас"»։ Vesti.ru։ 2017-05-03 
  26. «Владимир Кара-Мурза-ст.: У Корчевникова дьявольская передача»։ Собеседник։ 2017-05-04 
  27. Пресс-служба Патриарха Московского и всея Руси (2017-05-03)։ «Борис Корчевников назначен генеральным директором православного телеканала «Спас»»։ Патриархия.Ru։ Վերցված է 2017-05-04 
  28. «Телевизионное родство. Телелидеры // 14-20 января»։ Коммерсантъ։ 2013-01-23 
  29. «"«Дайте мне перекреститься, а не то — в лицо ударю». Церковь рекрутирует защитников из телеведущих // Новая Газета»։ Новая Газета։ 27 апреля 2012 
  30. «"Рустем Адагамов дал интервью НТВ о церкви" // Lenta.ru»։ Lenta.ru։ 18 января 2013 
  31. «"Телевизионное родство" // Телелидеры // 14-20 января»։ Коммерсантъ։ 23 января 2013 
  32. «"Всеволод Чаплин назвал фильм НТВ о церкви адекватным" // Lenta.ru»։ Lenta.ru։ 21 января 2013 
  33. «"Блогер Мальгин обвинил НТВ во вторжении в частную жизнь" // Lenta.ru»։ Lenta.ru։ 14 декабря 2012 
  34. «"Не верю НТВ" // Блог Сергея Митрохина на Эхе Москвы»։ Эхо Москвы։ 18 января 2013 
  35. «"Боре Корчевникову после воскресного эфира на НТВ" // ЖЖ Леонида Парфёнова»։ 20 января 2013 
  36. «"РПЦ лучше избегать услуг таких защитников, как Борис Корчевников" // Точка зрения: Константин Эггерт»։ Коммерсантъ FM։ 21 января 2013 
  37. Сурганова, Елизавета (2013-01-21)։ «А поймёте потом»։ Lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին 
  38. «Власти Украины опубликовали список невъездных российских журналистов»։ Росбалт։ 2014-08-28 
  39. «СТС — лауреат премии ТЭФИ-Профессии»։ Московский комсомолец։ 2010-09-28 
  40. Владимир Путин наградил более 300 работников СМИ за «объективное освещение событий в Крыму» // Ведомости, 5 мая 2014 года
  41. Указ Президента РФ № 269 (не опубликован)

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 13 May 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Boris Korchevnikov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Boris Korchevnikov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes