peoplepill id: boris-gevorgyan
BG
Russia Armenia
3 views today
10 views this week
Boris Gevorgyan
��այ պարող, պարուսույց

Boris Gevorgyan

The basics

Quick Facts

Intro
��այ պարող, պարուսույց
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
80 years
Family
The details (from wikipedia)

Biography

Բորիս Գևորգյան (հունվարի 2, 1938(1938-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2018(2018-07-11), Երևան, Հայաստան), հայ պարող, պարուսույց: Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1990), ՀՀ ժողովրդական արտիստ (2013):

Կարեն և Ստեփան Գևորգյանների հայրը:

Կենսագրություն

Բորիս Գևորգյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում: 1948 թվականին սովորել է Երևանի պիոներների և դպրոցականների քաղաքային պալատում: 1956-1957 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, ծառայությունից հետո ընդունվել է Վանյա Ղարիբյանի ղեկավարած Երվանդ Սահառունու անվան երգի-պարի անսամբլ , եղել համույթի առաջատար պարողներից մեկը: 1960-1963 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1963 թվականին հիմնադրել է «Բերդ» պարային համույթը, համերգներով հանդես եկել Հունաստանում, Լեհաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ալժիրում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում կայացած միջազգային փառատոների, պետական-կառավարական միջոցառումների, հայկական մշակույթի օրերի միջոցառումների ժամանակ: 1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՀԱՄԿԽ-ի Լենինգրադի բարձրագույն դպրոցը՝ «Ստեղծագործական աշխատանքների մեթոդիկան պարային կոլեկտիվներում» որակավորմամբ: «Բերդ» համույթում իրականացրել է բազմաթիվ պարային բեմադրություններ: 1995 թվականից եղել է Հայաստանի ազգային պարարվեստի միության վարչության անդամ:

Մահացել է Երևանում:

Պարգևներ

  • Հայաստանի ազգային պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկե հուշամեդալ
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող, 1990,
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2003
  • Արաբկիրի պատվավոր քաղաքացի, 2008
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2013
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2013
  • ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, 2013
  • ՀՀ ԱԺ հուշամեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Boris Gevorgyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Boris Gevorgyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes