peoplepill id: ashot-hovhannisyan-1
AH
Russia Armenia
1 views today
6 views this week
Ashot Hovhannisyan
��այ անասնաբույծ

Ashot Hovhannisyan

The basics

Quick Facts

Intro
��այ անասնաբույծ
Work field
Gender
Male
Place of birth
Vagharshapat, Armenia
Age
67 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 15, 1957(1957-04-15), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր:

Կենսագրություն

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 15-ին, Էջմիածին քաղաքում: 1963-1973 թվականներին սովորել և ավարտել է Էջմիածնի N 2 միջնակարգ դպրոցը: 1979 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1981-1984 թվականներին սովորել է Մոսկվայի անասնաբուծության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1987 թվականից դասավանդում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: 1993-1994 թվականներին եղել է ՀՀ Կառավարության պետական նախարարի աշխատակազմի ղեկավար, 1994-1996 թվականներին՝ «Հայանասնահամալիր» հանրապետական միավորման գլխավոր տնօրեն, 1996-1998 թվականներին՝ ՀՀ գյուղատնտնեսության նախարարի գլխավոր խորհրդական, 1999-2002 թվականներին՝ անասնաբուծության զարգացման վարչության պետ, 2002-2007 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության և խորհրդատվության վարչությունների պետ, 2007-2015 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ, 2015 թվականից՝ ՀՀ բնապահպանության նախարարի գլխավոր խորհրդական:

Աշխատանքները վերաբերում են տավարի կովկասյան գորշ ցեղի կենսաբանական և օգտակար-տնտեսական հատկանիշների ուսումնասիրմանը. առաջարկել է կովերի ընտրության իրականացման հատուկ բանաձև («Հովհաննիսյանի ինդեքս»)՝ ըստ մթերատվության, կաթնատվության, կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության ու կենդանի զանգվածի:

Պարգևներ

  • «Գյուղատնտեսության նվաճումների համար» ոսկե մեդալ, 2011
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ դիպլոմ

Աշխատություններ

Տավարի կովկասյան գորշ ցեղի տնտեսա-կենսաբանական հատկանիշները և սելեկցիոն նոր չափանիշների մշակումն ու օգտագործումը ցեղի կատարելագործման համար Հայաստանի Հանրապետությունում:

Անդամակցություն

  • «Ագրոգիտություն» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 20 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ashot Hovhannisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Ashot Hovhannisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes