peoplepill id: ashot-aghababyan-2
AA
Armenia Russia
1 views today
1 views this week
Ashot Aghababyan
Armenian politician

Ashot Aghababyan

The basics

Quick Facts

Intro
Armenian politician
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia; Koghb, Armenia
Age
71 years
Family
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)

Աշոտ Լիպարիտի Աղաբաբյան (նոյեմբերի 8, 1952(1952-11-08) կամ 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Կողբ, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ուսուցիչ, գրող, հրապարակախոս, լրագրող: Հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, թղթակցությունների, լրագրողական հարցազրույցների, վեպերի հեղինակ է: Նրա եղբայրն է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Կենսագրություն

Աշոտ Լիպարիտի Աղաբաբյանը ծնվել է 1959 թվականին Կողբ գյուղում: Ծառայել է խորհրդային բանակում: 1981 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1981-1958 թվականներին աշխատել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1985-1987 թվականներին Նոյեմբերյանի շրջժողկրթբաժնում տեսուչ, 1987-1990 թվականներին՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում բաժնի վարիչ, 1993 թվականից՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ գլխավոր խմբագիր, 2001-2002 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ, 2002-2004 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հայկական կենտրոնի հանրային կապերի վարչության պետ, 2007-2010 թվականներին՝ «Հայաստանի զրուցակից» և «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր, 2010 թվականից՝ իր հիմնադրած «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր: Աշոտին Հրաչյա Մաթևոսյանը ներկայացնում է որպես՝ «լրագրողի, հրապարակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնությունն ու մարդու ներդաշնակությունն ի մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված անձնավորություն»:

Ստեղծագործություններ

Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունների շարքին են դասվում հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ, այնպիսի վեպեր, ինչպիսին են «Ռեզիդենտ»-ը (2004 թ.), «Մենակը» (2013 թ.), «Գաղութը» (2013 թ.), «Թակարդում» (2018 թ.): «Ռեզիդենտ»-ը փաստագրական վեպ է, ճանաչվել է որպես «Տարվա գիրք»`«Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում:

Կարծիքներ

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն իր տեսակի մեջ մեր գրականության եզակի գրքերից է, եթե ոչ` ամենաեզակին: Գիրքն արժեքավոր է ոչ միայն իր ժանրով և լեզվով, այլև ընթերցողի առաջ բացում է անհրաժեշտության բերումովցարդ անհայտ մի հայորդու բազմաշերտ կյանքը, մեր հերոսական զավակների պանթեոնն ավելացնում նոր փառապանծ անունով` Նախիջևանի Ջահրի գյուղի ծնունդ, բայց համաշխարհային տարողությամբ գործունեություն ծավալած հետախույզ գեներալ Հայկ Հովակիմյանով:

Սիլվա Կապուտիկյան


Աղաբաբյանի քննախույզ հայացքը մարդու կենսագրության մեջ հայտնաբերում է այնպիսի բաներ, որ սերունդների համար կարևոր արժեք կունենա: Եվ չափազանց գրավիչ են այդ կերպարները: Չափազանց համակրանքով եմ վերաբերվում Աշոտ Աղաբաբյանի գրականությանը, կուզենամ՝ չդադարեցնի... Միաժամանակ Աշոտը փայլուն մտավորական է, նրա ստեղծագործական կարողությունները զորավոր են:

Ռազմիկ Դավոյան


Իբրև հետազոտողի` Աղաբաբյանի որդեգրած ընդհանուր ուղղությունը դրական եմ գնահատում և կցանկանայի, որ շարունակեր այդ գիծը, նորանոր բացահայտումներով հիացներ ու ոգևորեր իր ընթերցողին:

Սերգեյ Սարինյան


Աշոտ Աղաբաբյանը մեր գրականության մեր գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական,գիտական նյութը դնում է գեղարվեստական որակի մեջ...Հեղինակը վարպետորեն է նկարագրում հոգեբանական պահերը, մարդկային բարդ փոխհարաբերությունները, որոնցով անհատականությունը ներկայացնում է բախումների մեջ և կերտում պատմական ճշմարիտ, հուզումնալից կերպարներ... սա մեր գրականության մեջ դեռևս եզակի է, և Աղաբաբյանն` իբրև մունետիկ, իր գործն անում է հասուն, վարպետ գրչով:

Դավիթ Սարգսյան


Երկեր

  • Ռեզիդենտը, Երևան, 2004, 448 էջ:
  • Մենակը, Երևան, 2013, 320 էջ:
  • Ռեզիդենտը, 2-րդ հրտ., Երևան, 2014, 447 էջ:
  • Մենակը, 2-րդ հրտ., Երևան, 2017, 320 էջ:
  • Ռեզիդենտը, 3-րդ հրտ., Երևան, 2017, 448 էջ:
  • Թակարդ, Երևան, 2018, 544 էջ:

Ծանոթագրություններ

  1. Աղաբաբյան Աշոտ Լիպարիտի (2004)։ Ռեզիդենտը: Վեպ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993041955  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  2. Շախկյան Գառնիկ՝ «Թումանյանական աշխարհ, մշակութային գիտարան», Եր.: 2016, 848 էջ, էջ 52-53
  3. «Կոհա առցանց քարտարան, Աղաբաբյան, Աշոտ Լիպարիտի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-10-23 

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 27 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ashot Aghababyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Ashot Aghababyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes