Quick Facts
Intro | German physician and racial theorist |
A.K.A. | Arthur Julius Gütt |
Was | Writer Physician Racial theorist Non-fiction writer |
From | Germany |
Field | Healthcare Literature Social science |
Gender | male |
Birth | 17 August 1891 |
Death | 2 March 1949, Stade, Stade, Governorate of Stade, Province of Hanover (aged 57 years) |
Politics | Nazi Party, German Völkisch Freedom Party |
Biography
Արթուր Գյութ (գերմ.՝ Arthur Julius Gütt, օգոստոսի 17, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}}) - մարտի 2, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}}), Շտադ, Stade, Governorate of Stade, Ստորին Սաքսոնիա, Bizone), գերմանացի պետական գործիչ, բժշկության դոկտոր, եվգենիստ, էս էս-ի բրիգադենֆյուրեր (1938, նոյեմբերի 9)։
Կենսագրություն
Արթուր Գյութը ծնվել է 1891 թվականի օգոստոսի 17-ին կալվածատիրոջ ընտանիքում։ 1911-1914 թվականներին բժշկություն է ուսումնասիրել։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, եղել է դաշտային բժշկի ասիստենտ։ Մարտական վաստակի համար պարգևատրվել է 2-րդ դասի Մետաղյա խաչով։ 1918 թվականի դեկտեմբերից աշխատել է պրակտիկ բժիշկ։ 1919 թվականին Քյոնիքսբերգում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական գործընթացներում։ 1923-1925 թվականներին եղել է Գերմանական ժողովրդական ազատագրական կուսակցության համահիմնադիրն ու ղեկավարը։ Աշխատել է որպես բժիշկ։
1930-ական թվականների սկզբին համալրել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը (տոմս № 1 325 846)։ 1933 թվականին աշխատել է Կայսերական ներքին գործերի նախարարությունում։ 1933 թվականին ընդունվել է էսէս-ի շարքերը (տոմս № 85 924) ունտերշտուրմանֆյուրերի կոչումով։ 1935 թվականին նշանակվել է Կայսերական ներքին գործերի նախարարության ժողովրդական առողջության դեպարտամենտի ղեկավար։ 1935 թվականի հունիսից եղել է Էսէս-ի ռեյխսֆյուրերի Անձնական շտաբի ժողովրդական և ժառանգական առողջապահության քաղաքականության վարչության պետ։
1936 թվականին Գյութը դարձել է գերմանական արյան պաշտպանության Ազգային կոմիտեի անդամ (գերմաներեն` Reichsausschuss zum Schutze des deutschen Blute), ինչպես նաև Լեբենսբորն կազմակերպության անդամ: Գյութը կայուն ձևով հավատացել է գերմանական գերակշռությանը և ռասայական մաքրությանը, կարևոր դեր է խաղացել ստերիլիզացիայի մասին օրենքի ընդունման գործում (1934 թվականի հունվարի 1-ից), հանդիսացել է նաև ռասայական հիգիենայի մասին երկու ամսագրերի համախմբագիր, գերմանական ռասայական մաքրության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: 1937 թվականի հուլիսի 1-ից եղել է Էսէս-ի ռասաների և բնակեցման հարցերով Գլխավոր վարչությունում Ծագումնաբանության հարցերով վարչության պետ (VIII Amt): 1939 թվականի սեպտեմբերի 6-ին թողել է Ներքին գործերի նախարարությունում իր պաշտոնը, ստացել պահեստազորի ստաս-քարտուղարի կոչում և դարձել Հասարակական առողջության Ակադեմիայի նախագահ: 1944 թվականի նոյեմբերի 9-ին ընդունվել է Էսէս-ի ռեյսֆյուրերի շտաբ: Պատերազմից հետո կարճ ժամանակով մեկուսացվել է, այնուհետև ազատվել: Մահացել է 1949 թվականի մարտի 2-ին Շտադում, հավանաբար ինքնասպանություն գործելով:
Պարգևներ
- 2-րդ դասի Երկաթյա խաչ
- Պատերազմի վետերան պատվավոր խաչ
- Ռազմական վաստակի համար 2-րդ աստիճանի խաչ առանց սրերի
- «Մեռյալ գլուխ» մատանի
- Էսէս-ի ռեյխսֆյուրերի պատվավոր սուսեր
Գրականություն
- Залесский К. А. Кто был кто в Третьем рейхе. — М.։ АСТ, 2002. — 944 с. — 5000 экз. — ISBN 5-271-05091-2.
- Залесский К. А. СС. Охранные отряды НСДАП. — М.։ Эксмо, 2005. — 672 с. — 5000 экз. — ISBN 5-699-09780-5.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- SS-Brigadeführer Dr. med. Arthur Julius Gutt (գերմ.)
- The Collector’s Guild (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) (անգլ.)
- Dr. med. Arthur Julius Gütt (լեհ.)
