peoplepill id: artak-hovhannisyan-1
AH
Russia Armenia
1 views today
4 views this week
Artak  Hovhannisyan
Surgeon

Artak Hovhannisyan

The basics

Quick Facts

Intro
Surgeon
Work field
Gender
Male
Place of birth
Gavar, Armenia
Age
69 years
The details (from wikipedia)

Biography

Արտակ Կառլենի Հովհաննիսյան (հունվարի 1, 1955(1955-01-01), Նոր Բայազետ), հայ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001):

Կենսագրություն

Արտակ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին, Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքում: 1971 թվականին ավարտել է թիվ 4 միջնակարգ դպրոցը: 1971-1977 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: 1985-1988 թվականներին սովորել է Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1983-1988 թվականներին Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում մասնագիտացել է կրծքավանդակի և միջնորմի օրգանների վիրաբուժության գծով: 1989-1993 թվականներին տեղափոխվել է Երևան և աշխատել IV գլխավոր վարչությունում՝ որպես ընդհանուր վիրաբույժ: 1989 թվականից աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքում, միաժամանակ՝ Միջազգային կարմիր խաչի ֆեդերացիայի խորհրդատուն է: 1999-2002 թվականներին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, 2002-2011 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի վիրաբուժության կլինիկայի ղեկավար:

Աշխատանքները վերաբերում են կրծքավանդակի օրգանների և միջնորմի հիվանդությունների, հետվիրահատական թարախային բարդությունների, պառկելախոցերի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության եղանակներով բուժման հարցերին: Հեղինակ է գիտական աշխատանքների և գիտաուսումնական կինոնկարների:

Անդամակցություն

  • Պլաստիկ-վերականգնողական և գեղագիտական վիրաբուժության եվրոպական ազգային ընկերակցությունների անդամ և հայկական մասնաճյուղի գլխավոր քարտուղար (1997):
  • Հայաստանի վիրաբույժների ընկերության անդամ (1990):
  • Վրաստանի ԳԱ Մ. Մուխաձեի անվան մեդալ (1997):
  • «Հայաստանի վիրաբուժություն» արհեստավարժների միության մեծ խորհրդի անդամ (2001):
  • Կրծքավանդակի վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ (2011):

Պարգևներ

  • Մարշալ Բաղրամյանի շքանշան (2011):
  • Դրաստամատ Կանայանի անվան շքանշան (2011):

Ծանոթագրություններ

  1. «Արտակ Կառլենի Հովհաննիսյան»։ www.doctors.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-28  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
The contents of this page are sourced from Wikipedia article on 20 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Artak Hovhannisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Artak Hovhannisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes