peoplepill id: armen-vahramyan
AV
Armenia Russia
1 views today
1 views this week
Armen Vahramyan
Armenian artist

Armen Vahramyan

The basics

Quick Facts

Intro
Armenian artist
Work field
Gender
Male
Place of birth
Ardvi
Age
55 years
Armen Vahramyan
The details (from wikipedia)

Biography

Արմեն Արմենակի Վահրամյան (մայիսի 10, 1968(1968-05-10), Արդվի, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2016):

Կենսագրություն

Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին, Արդվի գյուղում: 1978 թվականից սովորել է Ալավերդու գեղարվեստի դպրոցում: 1989 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի քոլեջի մանրանկարչության բաժինը, 1994 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը: 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Armen Vahramyan
«Թումանյանական աշխարհում» ցուցահանդեսի բացման արարողություն
Armen Vahramyan
Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին

Ցուցահանդեսներ

  • 1997 թ. Անհատական ցուցահանդես, Մոնրեալ, Կանադա
  • 1998 թ. Անհատական ցուցահանդես, Գերոնա, Իսպանիա
  • 1998 թ. Անհատական ցուցահանդես, Բարսելոնա, Իսպանիա
  • 2000 թ. «Մարկ Շագալ» պատկերասրահ, Ամստերդամ, Հոլանդիա
  • 2000 թ. Անհատական ցուցահանդես, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2001 թ. Խմբակային ցուցահանդես նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2003 թ. Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
  • 2003 թ. «Հայկական գրաֆիկա 2003», Հայաստանի նկարիչների միություն
  • 2004 թ. «Հայկական գրաֆիկա 2004», Հայաստանի նկարիչների միություն
  • 2006 թ. Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
  • 2006 թ. Անհատական ցուցահանդես, “Venn Dome Gallery”, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թ. Անհատական ցուցահանդես, «ԱրտԲրիջ», Երևան
  • 2008 թ. ԱՄՆ դեսպանատուն, Երևան, Հայաստան
  • 2009 թ. Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Butterfly Museum, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Սիլվանա պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2012 թ. SO Galerie, Մալթա
  • 2015 թ. «Թումանյանական աշխարհում», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
  • 2018 թ. Գեղանկարների ցուցադրություն՝ նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին

Մեջբերումներ Արմեն Վահրամյանից

Armen VahramyanԿան երիտասարդներ, ովքեր տարվում են նոր ուղղություններով, նոր ձևեր են մշակում ու որոշում են, որ դա ամենաճիշտն է այսօրվա համար։ Կարծում եմ՝ դա այսօրվա համար է։ Վերածննդի արվեստը նայում ենք, զարմանում ենք՝ մարդիկ ինչպես են նկարում։ Մեծ արվեստը, իրական արվեստը դա է։ Նայում եմ Մինասի գործերին, զարմանում եմ, որ դա մարդն է նկարել։ Դա մեկ օրվա համար չէ, մեծ արվեստ է, որ անընդհատ պետք է սովորենք։Armen Vahramyan


Մեջբերումներ Արմեն Վահրամյանի մասին

Armen VahramyanՆկարչի աշխարհում աստվածաշնչյան մաքրություն է, անարատություն և խաղաղություն։ Ցանկասիրական ու արբեցնող բույրերից զուրկ աշխարհ, որից դրախտային անմեղություն է ծորում:
Armen Vahramyan


Ծանոթագրություններ

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ա. ՎԱՀՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-20 
  3. Արմեն Վահրամյան, Սիլվանա պատկերասրահ
  4. «Թումանյանական աշխարհ»
  5. Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում
  6. One Studio։ «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Վերցված է 2019-03-03 
  7. www.Mitk.am (2019-02-26)։ «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները - Լուսանկարներ»։ http://Mitk.am (en-GB)։ Վերցված է 2019-03-03 
  8. «Տեղի Ունեցաւ Գեղանկարիչ Արմէն Վահրամեանի Անհատական Ցուցահանդէսը (լուսանկարներ, տեսերիզ)»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (hy-AM)։ 2019-03-02։ Վերցված է 2019-03-03 
  9. «Իսկական արվեստը բոլոր ժամանակների համար է», Արմեն Վահրամյան

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armen Vahramyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Armen Vahramyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes