peoplepill id: armen-shakaryan
AS
Russia Armenia
1 views today
1 views this week
Armen Shakaryan
��այ ակնաբան

Armen Shakaryan

The basics

Quick Facts

Intro
��այ ակնաբան
Work field
Gender
Male
Place of birth
Baku, Russian Empire
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Արմեն Աբրահամի Շաքարյան (սեպտեմբերի 1, 1955(1955-09-01), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (1999): ՀՀ-ում մանկական ակնաբանության հիմնադիրը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ակնաբան (1985 թվականից):

Կենսագրություն

Արմեն Շաքարյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքու քաղաքում, բժիշկների ընտանիքում: Հայրը եղել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում նեյրովիրաբուժական ծառայությունների ձևավորման առաջատարներից, մայրը կանգնած է եղել մանկական կլինիկական հեմատոլոգիայի ակունքներում: 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1977-1988 թվականներին աշխատել է Հանրապետական ակնաբուժական կլինիկական հիվանդանոցում, 1988-1997 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի երեխաների և դեռահասների տեսողության պահպանման գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 1994-1996 թվականներին՝ մանկաբուժական ֆակուլտետի դեկան, 1996-2005 թվականներին՝ պրոռեկտոր, 1997 թվականից միաժամանակ՝ Համալսարանական ակնաբուժական կլինիկայի ղեկավար, 1999 թվականից՝ աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ակնաբան (1985 թվականից), Հանրապետական և Միջազգային ակնաբան, մի շարք ընկերությունների անդամ:

Աշխատանքները վերաբերում են երկաչյա տեսողության, տեսողության վրա բնականոն և ախտաբանաֆիզիոլոգիական գործոնների ազդեցության, կարճատեսության զարգացման ու կանխարգելման խնդիրներին:

Երկեր

  • Бинокулярное взаимодействие в норме и при патологии, М., 1995.

Ծանոթագրություններ

  1. Ակնաբուժական կլինիկա
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 257:
The contents of this page are sourced from Wikipedia article on 19 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armen Shakaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Armen Shakaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes