peoplepill id: aelita-doloukhanyan
AD
Armenia Russia
1 views today
1 views this week
Aelita Doloukhanyan
Armenian literary scholar

Aelita Doloukhanyan

The basics

Quick Facts

Intro
Armenian literary scholar
Gender
Female
Place of birth
Vayk
Age
82 years
The details (from wikipedia)

Biography

Աելիտա Գուրգենի Դուլուխանյան (1942, փետրվարի 14, Ազիզբեկով (այժմ՝ Վայք, ՀՀ Վայոց ձորի մարզ)), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)։

Կենսագրություն

Աելիտա Դոլուխանյանը ծնվել է 1942 թվականին Ազիզբեկովում: 1959 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև ասպիրանտուրայում։ 1969-1990 թվականներին եղել է ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, 1990 թվականից պրոֆեսոր, հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ է, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ, ՀՀ նախագահի մրցանակի հանձնախմբի անդամ։

Դոլուխանյանի հեղինակած գրականագիտական հոդվածները լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն: Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց հատորները։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր:

Պարգևներ, մրցանակներ

  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.)
  • ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալ (2012 թ.)
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012 թ.)
  • «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի (2008 թ.)
  • «Խաչատուր Աբովյան» մեդալ (2008 թ.)
  • Մովսես Խորենացու մեդալ (2003 թ.)

Երկեր

  • Ֆրեդերիկ Մակլերը հայագետ, Երևան, 2011 թ.։
  • Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը), Ս. Էջմիածին, 2009 թ.։
  • Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ, Երևան, 2008 թ.։
  • Հայ ժողովրդական բանահյուսություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2008 թ.։
  • Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից, Ե., «Զանգակ 97», հրատ., 2009 թ., 223 էջ:

Աշխատություններ

  • Աելիտա Դոլուխանյան. «Անանիա Շիրակացին միջնադարյան հայ մատենագիրների գնահատմամբ»
  • «Եզակի միջնադարագետը» (Ասատուր Մնացականյանի 100-ամյա հոբելյանին) պատմաբանասիրական հանդես №1, 2012 թ., էջ 277-282
  • «Անվանի գրականագետը» (Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012 թ., էջ 244-248
  • «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին), պատմաբանասիրական հանդես № 1, 2008 թ., էջ 290-294

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 17 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aelita Doloukhanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Aelita Doloukhanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes