peoplepill id: adjemov-moisey
AM
France Russia
2 views today
3 views this week
Adjemov Moisey
politicus uit Derde Franse Republiek (1878-1950)

Adjemov Moisey

The basics

Quick Facts

Intro
politicus uit Derde Franse Republiek (1878-1950)
Work field
Gender
Male
Place of birth
Nakhichevan-on-Don
Death
1950 (aged 71 years)
Place of death
New York City
Age
71 years
The details (from wikipedia)

Biography

Մովսես Աճեմով (հունվարի 25, 1878(1878-01-25), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1950, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս քաղաքական գործիչ, Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն

Մովսես Աճեմովը ծնվել է 1878 թվականի հունվարի 25-ին Դոնի Նախիջևան քաղաքում։ Ազգությամբ հայ է, եղել է Հայ Առաքելական Եկեղեցու ծխական։ Սովորել է Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում, ապա՝ Դոնի Ռոստովի գիմնազիայում և Լազարյան ճեմարանում, որն ավարտել է 1897 թվականին։ 1903 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին էքստեռն քննություններ է հանձնել նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մնացել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունում Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնում պատրաստվելու համար, միաժամանակ նաև դատապաշտպանի օգնական է աշխատել Մոսկվայի դատական պալատում։ Որպես կրտսեր բժիշկ Կարմիր խաչի շարժական հիվանդանոցում՝ մասնակցել է 1904-1905 թվականների Ռուս-ճապոնական պատերազմին։

1906 թվականից Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ է։ 1906 թվականին ընտրվել է Պետդումայի երկրորդ գումարման անդամ՝ Ռոստով Դոնի կողմից։ 1907 թվականին ընտրվել է Դումայի երրորդ գումարման անդամ՝ Դոնի զորքեր շրջանի կողմից։ Բյուջետային, դատական հանձնաժողովի և անձի անձեռնմխելիության հարցերով հանձնաժողովի անդամ է։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Արդարադատության նախարարության ժամանակավոր կառավարության կոմիսար։

Ծանոթագրություններ

  1. М.В. Бартолюбова (2012-06-02)։ «М.С Аджемов - представитель «второго эшелона» либерального движения»։ Армяне юга России:История, культура, общее будущее. Материалы Всероссийской научной конференции։ Издательство ЮНЦ РАН։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին 

Գրականություն

The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Adjemov Moisey is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Adjemov Moisey
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes