Zhirayr Vardanyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրայր Վարդանյան (այլ կիրառումներ)
Ժիրայր Գրիգորի Վարդանյան (ծն․ 2 հուլիսի, 1911, Թիֆլիս - 1989, մայիսի 5, Երևան), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։
Կենսագրություն
1930-1933 թվականներին սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1927 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1949-1954 թվականներին եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից-օպերատորը։ Վարդանյանը նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր՝ «Երկիր հայրենի» (1945), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ՝ 1947), «Սովետական Հայաստան» (1950), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) և այլն։ Որպես օպերատոր հեղինակել է հայկական առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937), գունավոր («Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը», 1952) և լայնէկրան («Ճանապարհ դեպի կրկես», 1963) ֆիլմերը։ Հայկինոյի կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից է («Քաջ Նազար», 1940, «Դավիթ Բեկ», 1944)։
Ֆիլմեր
Վարդանյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են՝
- «Ոսկե ցլիկ» (1955)
- «Սիրտն է երգում» (1956)
- «Ինչու է աղմկում գետը» (1959)
- «Լուսաբացից առաջ» (1960)
- «Լալվարի որսկանը» (1965)
- «Հուշարձան» (1971)
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |