Zhenya Shahparonyan
Quick Facts
Biography
Ժենյա Շահպարոնյան (օրիորդական ազգանունը՝ Մարտիրոսյան, 1900, Կոստանդնուպոլիս - 1952, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի երգչուհի, դաշնակահարուհի։
Կենսագրություն
Ժենյա Շահպարոնյանը ծնվել է 1900 թվականին Կ. Պոլսում։ Երաժշտական կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ 1920-ական թվականների սկզբներին ամուսնու՝ թառահար Ժորժ Շահպարոնյանի հետ մեկնել է Փարիզ, որտեղ զբաղվել է բեմական գործունեությամբ։ Մասնակցել է Փարիզի հայ թատերախմբերի ներկայացումերին՝ որպես երգչուհի և դաշնակահարուհի։ Գլխավոր դերերով հանդես է եկել Միշա Ազնավուրյանի, նաև «Սուրաբյան» թատերախմբերի (օպերա-օպերետային) ներկայացումներում («Արշին մալ-ալան», «Ուշ լինի, նուշ լինի», «Ղարաբաղի մելիքները», «Աշուղ Ղարիբ» և այլն)։ Հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, մասնակցել հայկական ներկայացումերին։
Ժենյա Շահպարոնյանը մահացել է 1952 թվականին Ֆրեզնոյում։