peoplepill id: zatik-mooradian
ZM
France
1 views today
1 views this week
Zatik Mooradian
Astrophysicist

Zatik Mooradian

The basics

Quick Facts

Intro
Astrophysicist
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Bucharest, Principality of Wallachia
Place of death
Paris, France
Age
90 years
The details (from wikipedia)

Biography

Զատիկ Համբարձումի Մուրադյան (1930, Բուխարեստ, Ռումինիա - 22 հունվարի, 2020, Փարիզ, Ֆրանսիա), հայազգի աստղաֆիզիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965): Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1994):

Կենսագրություն

Զատիկ Մուրադյանը ծնվել է 1930 թվականին, Բուխարեստում: 1954 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանը: 1957-1980 թվականներին եղել է Բուխարեստի աստղագիտական ինստիտուտի, 1959-1997 թվականներին՝ Փարիզի աստղադիտարանի Մեդոնի մասնաճյուղի գիտական խմբի ղեկավար, 1997 թվականից՝ գիտաշխատող:

Ավելի քան երկու հարյուր գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է: Նրա աշխատանքները վերաբերում են Արեգակի ֆիզիկային, մասնավորապես՝ գունոլորտից արևապսակ նյութի արտահոսքին (արևային քամի), տաքանալիս հրվիժակների անհետացմանը, մագնիսական հոսքեր առաջացնող պինդ մարմնի պտույտ ունեցող տիրույթներին: Նրա բացահայտած «Մուրադյանի էֆեկտը» թույլ է տալիս շառավղային արագությունների միջոցով բացահայտել Արեգակի վերին շերտում ընթացող երևույթները: Արեգակի ակտիվ տիրույթի մագնիսական դաշտի էվոլյուցիայի առաջին դիտումը արեգակնային բռնկումից առաջ, բռնկման ընթացքում և բռնկումից հետո, Արեգակի գունոլորտից դեպի արևապսակ սպիկուլների միջոցով նյութի տեղափոխման` արեգակնային քամու հիմնական պատճառի հայտնաբերումը, Արեգակի ծայրահեղ եզրի (լիմբի) մթնեցման չափումը, տաքացման հետևանքով արեգակնային հրվիժակների ջերմային անհետացման հայտաբերումը, Պիկ դյու Միդի աստղադիտարանի (Պիրենեյան լեռներ, Ֆրանսիա) համար մինչ օրս աշխատող 8մ արեգակնային սպեկտրոգրաֆի նախագծումը և կառուցման ղեկավարումը, «Արեգակնային ակտիվության սինոպտիկ քարտեզների» թվային գրանցման, վերլուծության, գծագրման և հրատարակման համակարգչային ծրագրի սկզբունքի մշակումը և ղեկավարումը (աշխարհում գոյություն ունեցող համակարգչային կառավարմամբ միակ սինոպտիկ քարտեզները), արեգակնային ակտիվության պտտման արագության չափի նոր մեթոդի առաջարկումը, որը բացահայտում է արեգակնային ակտիվության նոր պարամետրեր:

Զատիկ Մուրադյանը եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, 1970), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ), Աստղագիտության մասնագետների ֆրանսիական ընկերության, Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 2008 թվականից` նաև որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ և 2009 թվականից` Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ:

Անդամակցություն

  • Միջազգային աստղագիտության միության անդամ (1970):
  • Ֆրանսիայի աստղագիտության և աստղաֆիզիկայի անդամ (1978):
  • Եվրոպական աստղագիտական ընկերությունների անդամ (1990):
  • Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
  • Հայկական աստղագիտական ընկերության անդամ:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 176:
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Zatik Mooradian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Zatik Mooradian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes