peoplepill id: zara-manucharyan
ZM
Russia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

A.K.A.
Zaruhi Manucharyan
Places
Work field
Gender
Female
Birth
Place of birth
Yerevan, Armenia
Age
52 years
Education
Hakob Kojoyan School
Yerevan, Armenia
Yerevan State Institute of Fine Arts and Theater
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Զառա Մանուչարյան (Զարուհի Մանուչարյան, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն

Զառա Մանուչարյանը ծնվել է 1972 թվականին, Երևանում։ 1981-1985 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1989-1995 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ 2001 թվականին արվեստի մենեջմենթի և մարքեթինգի մասնագիտական դասընթացներ է անցել Զալցբուրգում (Ավստրիա)։ 1998 թվականից Հայաստանում հիմնադրված «Կոբալտ» միության փոխնախագահն է, 1995 թվականից անդամակցում է "Kobalt" FRAUEN-KUNST-und-MEDIEN-ին (Համբուրգ), 1998 թվականից` Հայաստանի նկարիչների միությանը, 2005 թվականից` Արվեստի միջազգային ասոցիացիային (ՅՈՒՆԵՍԿՕ)։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հովհաննես Թումանյանի թանգարանում, Ակադեմիա պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սոֆիայի «Հիլթոն» հյուրանոցում, Պլովդիվի Գալերի մոլում։

1995 թվականից մասնակցում է տեղական և միջազգային տարբեր խմբակային ցուցահանդեսների։

«Հիերոտոպիա»

2016 թվականին ներկայացրած «Հիերոտոպիա» (սակրալ տարածք) խորհագրով կոնցեպտուալ ցուցահանդեսում Մանուչարյանը ներկայացրել է միստիկ շարքի աբստրակտ կտավներ, միաժամանակ ներկայացնելով երեք հայկական եկեղեցիներ՝ Անիի Մայր տաճարը, Սանահինը և Զվարթնոցը` ավանգարդ ոճում։ Գծերի, գույների, պատկերների միջոցով նկարաչուհին արտահայտել է հայկական ինքնությունը, սակայն ոչ դասական, ավանդական միջոցներով։ Կտավներում Մանուչարյանը ստեղծել է իր սակրալ տարածքը՝ եկեղեցիների հատակագծերն ու սիմվոլները համատեղել Մատյան ողբերգության տողերին` կտավներում քննելով իր հոգևոր ինքնությունը, հայկական ինքնությունը։

«Աշխատանքներն արվել են մոտավորապես հինգ տարվա ընթացքում։ Այդ շրջանում տեղափոխվեցի և սկսեցի ապրել Եվրոպայում, իսկ ամենամեծ գործերի պատվերներն եղան հենց այնտեղ։ Այնտեղ ունեցա երեք անհատական ցուցահանդես, որոնցից մեկը տեղի ունեցավ Սոֆիայում։ Ինձ պատվիրվեց երկու մետրանոց գործ և քանի որ տարածք չունեի նկարելու համար, հայկական եկեղեցի տրամադրեցին, որի ներսում էլ նկարել եմ և մեծ աշխատանքներս, և փոքրերը։ Եկեղեցու ներսում նկարելն անչափ հետաքրքրաշարժ, աստվածային և ոգեշնչող գործընթաց էր»:

Ֆիլմագրություն

  • Անհատականություն և միասնություն (1998)
  • Մուրազածառ (1998)
  • Արվեստ, Ժամանակ, Տիեզերք (2000)
  • Ճանապարհ դեպի Բոդիսաթվա (2007)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Zara Manucharyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Zara Manucharyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes