Zakaria Gevorgyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԳևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքարիա Հակոբի Գևորգյան(1841, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), մանկավարժ, հրատարակիչ։
Կենսագրություն
1867 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։
1868–1878 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց դպրոցում։
1869–1895 թվականներին համալսարանի ընկերների հետ հիմնադրել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը, որտեղ դասավանդել է, եղել է նաև տեսուչ (ընդմիջումներով)։
1874 թվականին Երևանում բացել է գրավաճառանոց, տպարան, որտեղ տպագրվել են պաշտոնոնական և ոչ պաշտոնական գրություններ, հայտարարություններ, ինչպես նաև հայ գրողների գործեր՝ Էմին Տեր-Գրիգորյանի «Թռչնիկ» (1876 թվականին) բանաստեղծությունների ժողովածուները, Ա. Գուլամիրյանի «Սենեքերիմ թագաւոր հայոց Վասպուրականի» (1878) ուղեգրությունը, Խաչատուր Տեր-Խաչատրյանի «Քնար։ Ժողովրդական երգեր»-ը (1880)։
1880 թվականից տպարանը կոչվել է «Զաքարիա Գևորգյան և ընկերներ»։
Մանկավարժական ձեռնարկների և աշխատությունների հեղինակ։