Yuri Khojamiryan
Quick Facts
Biography
Յուրի Երվանդի Խոջամիրյան (սեպտեմբերի 9, 1926(1926-09-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), էներգետիկայի և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1980): ՀՃԱ (1992), ՄՃԱ (1993) անդամ: ՀԽՍՀ (1970) և ՌԴ (1993) վաստակավոր ճարտարագետ: ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1983-1990):
Կենսագրություն
Յուրի Խոջամիրյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքում: 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1968-1981 թվականներին եղել է ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1981-1983 թվականներին՝ ՀԿԿ կենտկոնի էկոնոմիկայի բաժնի վարիչ, 1983-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ (1990) Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ (1992):
Աշխատանքները վերաբերում են ինքնաշխատ կառավարման համակարգերի տեսությանը:
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1970):
- ՌԴ վաստակավոր ճարտարագետ (1993):
Անդամակցություն
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1992):
- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1993):
Երկեր
- Հետևող համակարգեր: Ուսումնական ձեռնարկ պոլիտեխիկական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, «Լույս», 1981 (համահեղինակ):
- ՍՄԿԿ XXVI համագումարը և Սովետական Հայաստանի էկոնոմիկայի զարգացումը: «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1983 (համահեղինակ):
- Теория автоматического управления, Ереван, 1991.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Ходжамирян, Юрий Ервандович - Следящие системы : [Учеб. пособие для политехн. ин-тов] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-07-19