Yuri Davtyan
Quick Facts
Biography
Յուրի Հայկի Դավթյան (հունիսի 10, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան), դիրիժոր։ ՀՀ ժողովրդական արտիստ (1984)։
Կենսագրություն
1938 թվականին ընդունվել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։ 1962-1963 թվականներին մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում՝ որպես ստաժոր։ 1953-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1966-1974 թվականներին և 1976 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1973-1974 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1979 թվականից՝ պրոֆեսոր: 1980-2000 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր։
Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։
Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է։ Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։ Համերգներով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում:
Բեմադրություններ
- Գևորգ Եղիազարյանի «Սևան», բալետ, 1956
- Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», օպերա, 1957
- Ս. Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն», բալետ, 1973
- Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», օպերա, 1981
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», օպերա, 1983
- Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», օպերա, 1992
- Վերդիի «Տրավիատա», օպերա, 2000
Պարգևներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1972
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984