peoplepill id: yeznik-aristakesyan
YA
Russia
1 views today
1 views this week
Yeznik Aristakesyan
Armenian pedagogue

Yeznik Aristakesyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Maralik, Shirak Province, Armenia
Age
113 years
Awards
Order of the Red Star
 
Medal "For the Defence of the Caucasus"
 
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945"
 
Medal "For Labour Valour"
 
The details (from wikipedia)

Biography

Եզնիկ Հակոբի Արիստակեսյան (1912, Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն

Եզնիկ Արիստակեսյանը ծնվել է 1912 թվականին Անիի շրջանի Մարալիկ ավանում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից, մնացել՝ հորեղբոր խնամքին։ Ավարտել է Լենինականի ուսուցչական մեկամյա դասընթացները, 1933-1934 թվականներին մանկավարժական աշխատանքի է անցել Թալինի շրջանում։ Հետագայում տեղափոխվել է Անիի շրջանը, աշխատել է որպես դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Աշխատանքին զուգընթաց Արիստակեսյանը սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Ավարտական կուրսում ընդհատել է ուսումը և մեկնել բանակ։

1941 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև պատերազմի ավարտն անցել է դժվարին ու հաղթական ուղի, Կովկասյան նախալեռներից հասնելով Լեհաստան, Գերմանիա և վերջնական հաղթանակը դիմավորել Չեխոսլովակիայում։ Արիստակեսյանը մարտնչել է 89-րդ հայկական, 151-րդ, 87-րդ գվարդիական, 387-րդ հրաձգային դիվիզիաների և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի դաշտային վարչության պաշտպանության 43-րդ հատուկ գումարտակի շարքերում։ Վիրավորվել է չորս անգամ և ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատի առաջավոր գիծը։ Արիստակեսյանը 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 387-րդ հրաձգային դիվիզիայի 1271-րդ հրաձգային գնդի կազմում կռվել է Ղրիմում, Պերեկոպի և Սիվաշի շրջանում թշնամու թիկունքում, ծովային դեսանտային գործողություններում։ Առաջադրանքները կատարելու համար ստացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությունը, իսկ Ղրիմի ազատագրման համար մարտերի ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ղրիմի ազատագրման մարտերի նախօրյակին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով և շքանշաններով։

Պատերազմի ավարտից հետո Արիստակեսյանը Արթիկի, Անիի շրջանների տարբեր գյուղերում աշխատել է ուսուցիչ, դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Անբասիր աշխատանքի համար Եզնիկը 1951 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 42 տարվա մանկավարժական աշխատանքից հետո Արիստակեսյանն անցել է թոշակի, բայց ակտիվորեն մասնակցել է պատերազմի վետերանների Անիի շրջանային խորհրդի աշխատանքներին։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Yeznik Aristakesyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Yeznik Aristakesyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes