Yeva Budnytska
Quick Facts
Biography
Եվա Բուդնիցկա (ուկր.՝ Є́ва Матві́ївна Будни́цька, հունվարի 3, 1917(1917-01-03), Կիև, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1994(1994-11-07), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի: Ուկրաինայի գրողների միության անդամ (1968): ԽՄԿԿ անդամ:
Կենսագրություն
Եվա Բուդնիցկան ծնվել է Կիևում: Ինժեներ-մեխանիկոսի դիպլոմը պաշտպանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում Հայրենական մեծ պատերազմի երրորդ օրը:
Պատերազմի տարիներին դասավանդել է Կազանի մոտ գտնվող Զելենոդոլսկի մեխանիկական տեխնիկումում, աշխատել է պաշտպանական գործարանում որպես ինժեներ:
Ետպատերազմյան տարիներին նախագծային ինստիտուտում ղեկավարել է ինժեներների խումբ: Մասնակցել է Կիևի վերակառուցմանը:
Ստեղծագործությունը
Բանաստեղծություններ սկսել է գրել պատերազմից հետո: Լույս է ընծայել «Առաջին սիրո փողոցը» (1962), «Գարուն կամ աշուն» (1967), «Քարե վարդ» (1972), «Ցոլքեր» (1975) ժողովածուները։
Բանաստեղծական ժողովածուները
- «Вулиця першого кохання» (1962),
- «Весна чи осінь» (1967),
- «Кам'яна троянда» (1972),
- «Спалахи» (1975),
- «Зелений острів» (1978),
- «Отзвук» (1979, ռուսերեն),
- «Червень» (1981),
- «Світлиця» (1983),
- «Паморозь» (1984),
- «Падолист» (1987),
- «Щирість» (1992).
Ռոստիսլավ Բրատունը հայերեն
- «Իմ ձեռքերի մեջ մոմ էին դառնում...»; Սևանում; Հայացք տիեզերքից; Եղյամ: Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 92-94: Թարգմ.՝ Գ. Օհանյան:
Ծանոթագրություններ
- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 80: