Yervand Yerkanyan
Quick Facts
Biography
Երվանդ Վահանի Երկանյան (1951, նոյեմբերի 5, Գյումրի), հայ կոմպոզիտոր, ջութակահար։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)։
Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի եղբայրը։
Կենսագրություն
Երվանդ Երկանյանը ծնվել է 1951 թվականին Գյումրիում։ Երաժշտական կրթություն ստացել է 5 տարեկան հասակից՝ հաճախելով ջութակի դասերի։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆեսոր` Գ. Եղիազարյան) և ջութակի (պրոֆեսոր` Հ. Վարդանյան) բաժինները։ 1978 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Գ. Եղիազարյանի ղեկավարությամբ։ 1975-1994 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1987-1994 թվականներին եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, որի ժամանակ մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավարը, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։
Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր:
Ստեղծագործություններ
- Օպերա՝ «Շուշանիկ» (1981)
- Բալետ-օպերա՝ «Մոկաց Միրզա» (1978)
- Խորեոգրաֆիկ կանտատ՝ «Վահագնի ծնունդը» (1987)
- Բալետ՝ «Օրեստ» (1974)
- Բալետ՝ «Էդիպ արքա» (1976) (Վաշինգտոն 1983, Մոսկվա 1984)
Սիմֆոնիաներ
- N 1 «Ինքնադիտողություն» (1977)
- N 2 «Հայկ և Բել» (1978)
- N 3 «Անցորդների ձայներ» (1984)
- N 4 «Նեմեսիս» (1986)
Սոնատաներ
- Դաշնամուրի համար N 1 և N 2 (1975-1980)
- Ջութակի և դաշնամուրի համար (1971)
- Ֆլեյտայի և դաշնամուրի համար (1978)
Կոչումներ և մրցանակներ
- Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1993
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011):
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016