Yelena Blaginina
Quick Facts
Biography
Ելենա Ալեքսանդրի Բլագինինա (ռուս.՝ Елена Александровна Благинина, 27 մայիսի, 1903, Յակովլևո, Օրլովսկի նահանգ (ներկայում՝ Սվերդլովսկի շրջան, Օրյոլի մարզ) — 24 ապրիլի, 1989, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, մանկագիր։
Կենսագրություն
Ելենա Բլագինինան ծնվել է 1903 թվականի մայիսի 27-ին երկաթուղայինի ընտանիքում։ 1913—1922 թվականներին սովորել է Կուրսկի Մարիանյան գիմնազիայում ու Կուրսկի մանկավարժական ինստիտուտում։ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Ելենա Բլագինինայի բանաստեղծություններն սկսել են տպագրվել 1921 թվականին։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Բրյուսովի անվան գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը։ Մի քանի տարի աշխատել է «Իզվեստիա» թերթում։
Ամուսնացած է եղել բանաստեղծ Գեորգի Օբոլդուևի հետ։
Ելենա Բլագինինան մահացել է 1989 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի մոտ գտնվող Գոլիցինի գերեզմանատանը, որտեղ գտնվել է գրողների տունը։
Ստեղծագործությունը
1933 թվականից «Мурзилка» ու «Затейник» մանկական ամսագրերի մշտական հեղինակներից է, ավելի ուշ աշխատել է որպես խմբագիր։ 1936 թվականին լույս են տեսել Ելենա Բլագինինայի առաջին մանկական գրքերը՝ «Осень» և «Садко»։ Բլագինինաի գրքերը (ավելի քան 40) միշտ էլ սիրված են եղել հանրության կողմից։
Ելենա Բլագինինան նաև թարգմանել է մանկական բանաստեղծություններ (մասնավորեպես Լև Կվիտկոյի ստեղծագործությունները), Տարաս Շևչենկոի, Յուլիան Տուվիմի ստեղծագործությունները, Մարիա Կանոպնիցկայայի հեքիաթները։ 1938 թվականից ի վեր թարգմանել է ավելի քան 30 գիրք։
Աղբյուրներ
- Казак В.։ Лексикон русской литературы XX века.
Ծանոթագրություններ
Գրականություն
- Приходько В. А. Елена Благинина. Очерк творчества. — М., 1971.
- Озеров Лев. И только песня остаётся… Памяти Елены Благининой // Детская литература, 1989, № 9.