Yeghia Tovmachyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԹովմաճանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիա Թովմաճյան (Եղիա Թոմաճան, Թովմաճանյան, դեկտեմբերի 18, 1777(1777-12-18), Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 23, 1848(1848-09-23), Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բանասեր, թարգմանիչ։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկ, սովորել Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանքում, ընդունել հոգևորական կոչում, զբաղվել բանասիրությամբ ու թարգմանություններով։ Հունարենից թարգմանել, հայերեն տեքստերի հետ համեմատել և առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի «Ճառերը» (հ. 1-2, 1818), բնագրից թարգմանել է Հոմերոսի «Իլիականը» (1843), «Ոդիսականը» (1848), Պլուտարքոսի «Զուգակշիռքի» վեց հատորները (1832-1834) և այլն։ Բացի վերոհիշյալ թարգմանական գործերից, հրատարակել է նաև ինքնուրույն երկեր, ինչպես՝ «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբար և աշխարհաբար» (Վենետիկ, 1805), «Իմաստություն մարդկային, որ կը սովրեցնե մարդուս խելքը աղեկի բանեցնել, կատարյալ մարդ ըլլալ և մեծության հասնիլ» (Վենետիկ, 1833) և այլն։
Հայ կլասիցիստական գրականության մեջ նշանակալի երևույթ են «Տարեգրութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Ադլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» գործերը (հրտ.՝ «Տաղք Մխիթւսրեան վարդապետաց», հ.2, 1853):
Մահացել է 1848 թվականի սեպտեմբերի 23-ին Վենետիկում։
Գրականություն
- Եղիա Թումաճան, տես Մխիթարեան յոբելեան, Վն., 1901, էջ 120-123, 220։
Աղբյուրներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11706 · GND: 1056157909 · ISNI: 0000000022369328 · LCCN: n00051057 · VIAF: 13543108 · WorldCat VIAF: 13543108 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11706 · GND: 1056157909 · ISNI: 0000000022369328 · LCCN: n00051057 · VIAF: 13543108 · WorldCat VIAF: 13543108 |