Yeghia Sirvard
Quick Facts
Biography
Եղիա Սիրվարդ (Գրիգորյան) (1890 թվականին, Մորհնիկ գյուղ (Արևմտյան Հայաստան, Խարբերդի վիլայեթ - ապրիի 26, 1985, Քրենսթոն,Ռոդ Այլենդ, ԱՄՆ)), սփյուռքահայ հասարակական և գրական-մշակութային գործիչ։
1910 թ.-ից Հնչակյան կուսակցության անդամ (1927 թ.-ից Կենար, վարչության անդամ)։ Ծննդավայրում նախնական կրթությունն։ Ստանալուց հետո սովորել է Մեզրեի Կեդրոնական վարժարանում։ 1907 թ.-ին մեկնել է ԱՄՆ, 1912 թ.-ին՝ ստանձնել Փրովիդենսի «Հնչակ» թատերախմբի ղեկավարությունը։ 1910-ական թթ․ սկզբից մասնակցել է «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթի, 1918-1920 թթ.-ին՝ «Վերածնություն» (Բոստոն) ամսաթերթի խմբագրմանը։ 1935-1940 թթ.-ին եղել է «Հնչակ» ամսաթերթի խմբագիրը։ 1940-ական թթ․ սկզբից «Երիտասարդ Հայաստան»-ի էջերում վարել է «Լուսարձակ» խորագրով սյունակը, որտեղ արծարծվել են հասարակական, գիտական, գրական-մշակութային հարցեր։ Կազմել և հրատարակել է «Հնչակյան տարեգրքի» Ա և Բ հատորները (1931-1932 ), «1903—1953, Հիսնամյակ «Երիտասարդ Հայաստանի» (1953) հատորը։ 1915 թ.-ին թուրք, ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտի էջերից մեկին է նվիրված Սիրվարդի «Ջախջախված զանգեր» (1920) պիեսը։ Խորհրդային Միություն կատարած այցելությանն է նվիրված Սիրվարդի «Ուխտավորի մը նամակները» (1934) գիրքը։
Ծանոթագրություններ
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Եղիա Սիրվարդ»։ avproduction.am։ Վերցված է 2018-11-13
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 417)։ |