
Quick Facts
Biography
Յազիբեկ Մելքոնի Գասպարյան (1922), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Յազիբեկ Գասպարյանը ծնվել է 1922 թվականին, Վայքի Գորադիզ գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1939-1940 թվականների ուստարում հայոց լեզու և գրականություն է դասավանդել Գորադիզի 7-ամյա դպրոցում։ 1939-1940 թվականների ուսումնական տարում արժանացել է հանրապետության գերազանցիկ ուսուցչի կոչման։
1941 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ և սովորել ու ավարտել Վլադիմիր քաղաքի հետևակային ուսումնարանը և որպես ականանետային դասակի հրամանատար 30-րդ բրիգադում մասնակցել գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը։ 1943 թվականին Ռժև քաղաքի համար մղված մարտում վիրավորվել է, բայց շարունակել է կռվել։ Հոսպիտալ է տեղափոխվել մարտական առաջադրանքը կատարելուց հետո, բուժվելուց հետո շարունակել է մարտնչել ռազմաճակատում մինչև պատերազմի հաղթանակը։
Գասպարյանը մարտերում ցուցաբերած սխրանքների ու լավագույն ծառայության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» մեդալով և արժանացել փոխգնդապետի զինվորական կոչման։
Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը բանակում և հեռակա սովորել համամիութենական իրավաբանական ինստիտուտում։ Հետագայում զորացրվելուց հետո աշխատանքի է անցել դատախազական մարմիններում և փաստաբանական կոլեգիայում ու իրավաբանական կոնսուլտացիայում։
Գերմանա-խորհրդային պատերազմի ակտիվ մասնակից փոխգնդապետ Յազիբեկ Գասպարյանի ծառայությունն արժանացել է բարձր պարգևների` շքանշանների ու մարտական մի շարք մեդալների։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ