Yana Danielyan
Quick Facts
Biography
Յանա Դանիելյան (հուլիսի 3, 1988(1988-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, հաղորդավար։
Կենսագրություն
Յանա Դանիելյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում։ Ամուսինը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է։
Մասնագիտական կրթությունը ստացել է 2005 թվականին՝ Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինում, որն ավարտել է 2011 թվականին։ Ստացել է դաշնակահարուհու որակավորումը։
2007-2010 թվականներին որպես հաղորդավարուհի աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, վարել է «Իմիջ կոդ» հաղորդումը։
2010-2011 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է «Ինչ եփել այսօր» հաղորդման հաղորդավարուհին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունումաշխատել է 2011 թվականից։ Նույն հեռուստաընկերությունում նկարահանվել է «Աննա» հեռուստասերիալում։
Յանա Դանիելյանը 2012 թվականից վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը։
Ծանոթագրություններ
- ↑ «AV Production - Յանա Դանիելյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-11-ին։ Վերցված է 2021-07-03
- ↑ «Ասում էին, թե ես և Սուրենը բաժանվել ենք. Յանա Դանիելյան»։ blog.168.am։ 03․07․2021
- ↑ «Երկրորդ բալիկի մասին մտածում ենք, բայց մեր երեխաների տարիքային տարբերությունը պետք է մեծ լինի. Յանա Դանիելյան»
Արտաքին հղումներ
- Յանա Դանիելյան` ընտանիքի, ներելու, պլաստիկ վիրահատությունների և կյանքի մասին
- Յանա Դանիելյան
- Ասում էին, թե ես և Սուրենը բաժանվել ենք. Յանա Դանիելյան
- Յանա Դանիելյան. «Ամուսնալուծության մասին չենք մտածում»
- Իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում. Յանա Դանիելյան
- Հայտնիների ամառային զգեստապահարանը. Յանա Դանիելյան
Սոցիալական ցանցերում | |
---|---|
Սոցիալական ցանցերում | |
Ֆոտո, վիդեո և աուդիո | |
Ֆոտո, վիդեո և աուդիո |