Yakov Zargaryan
Quick Facts
Biography
Յակով Սերգեյի Զարգարյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 22, 2020(2020-05-22), Երևան, Հայաստան), դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (1989)։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1967)։
Կենսագրություն
Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին, Երևանում։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ 1954 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Գորկիում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Բաքվում, Թբիլիսիում, Իտալիայում։ 1960-1970 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։ 1988 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը։
Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։
- «Իմ Մինասը», հայերեն՝ 1995, ռուսերեն՝ 1996
- «Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995
- «Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011
Կոլեկցիոներ
Ունի պատկերազարդ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվերի հավաքածու, որտեղ հավաքված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆայել Ադալյան։
Կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է։ Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ։ Դա հիվանդություն է։ Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ։ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Իմ Գրադարանը.Յակով Զարգարյան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Սոցիալական ցանցերում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|