Xenia Erdeli
Quick Facts
Biography
Քսենիա Ալեքսանդրովնա Էրդելի (ռուս.՝ Ксе́ния Алекса́ндровна Эрде́ли, փետրվարի 20 (մարտի 4), 1878 կամ փետրվարի 20, 1878(1878-02-20), Կիրովկա, Q19810475?, Մալովիսկայի շրջան, Ուկրաինա - մայիսի 27, 1971(1971-05-27), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային տավղահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966): Համարվում է տավղահարության կատարողական վարպետության խորհրդային դպրոցի հիմնադիրը:
Տավղահար Օլգա Էրդելիի հորաքույրն է:
Կենսագրություն
Քսենիա Էրդելին ծնվել է 1878 թվականի փետրվարի 8 (20)-ին, Ելիզավետգրադի մերձակայքում գտնվող Միրոլյուբովկա կալվածքում (այժմ՝ Կրոպիվնիցկի, Ուկրաինա), (այլ աղբյուրների համաձայն՝ 1878 թվականի փետրվարի 24-ին (մարտի 8-ին) Ելիսավետգրադում):
Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի ինստիտուտում (ավարտել է 1895 թվականին), 1891 թվականից սովորել է տավղի վրա նվագել Եկատերինա Վալտեր-Կյունեի մոտ: 1895-1899 թվականներին եղել է Իտալական օպերայի նվագախմբի տավղահարուհի: 1899-1907 և 1918-1938 թվականներին եղել է Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար:
Նա նվագել է Ռուսական Կայսերական երաժշտական ընկերության (1899-1907), Մոսկվայի Ֆիլարմոնիկ ընկերության (1901-1907), Պերսիմֆանսի (1925-1932) նվագախմբերում և ԽՍՀՄ Պետական սիմֆոնիկ նվագախմբում (1936-1938): 1908 թվականին մասնակցել է Ալեքսանդր Զիլոտի իղեկավարությամբ կազմակերպված համերգներին, Ռուսաստանում առաջինն է կատարել Մորիս Ռավելի «Նախերգանքի և Ալեգրոյի» տավղի պարտիան: 1900-1906 թվականներին դասավանդել է Մոսկվայի ֆիլարմոնիկ ընկերության Երաժշտական դրամատիկական ուսումնարանում (այժմ՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան): 1904-1907 թվականներին դասավանդել է Մոսկվայի Սուրբ Եկատերինայի շքանշանի դպրոցում, 1908-1913 թվականներին՝ Սմոլնիի ինստիտուտում,1913-1917 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1905-1907 թվականներին և 1918 թվականից մինչև իր մահը ղեկավարել է Մոսկվայի կոնսերվատորիայի (1939 թվականից՝ պրոֆեսոր), 1944-1954 թվականներին՝ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի տավղի դասարանը:
Մահացել է 1971 թվականի մայիսի 27–ին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:
Ստեղծագործություն
Քսենիա Էրդելին տավղի և նվագախմբի համար իրեն նվիրված համերգի առաջին կատարողն էր, նման կարգիհամերգներ է տվել Ն. Գ. Պարֆյոնովի (1932), Ռ. Մ. Գլիերի (1938), Վ. Ն. Ցիբինի (1940), Ա. Ի. Կոս-Անատոլսկու (1954) նվագախմբերի հետ, ինչպես նաև Ռուսաստանում առաջինն է կատարել Մ. Ռավելի «Նախերգանքը և Ալեգրոն» (1909), տավղի և Շ. Վիդորի նվագախմբի «Բազմաձայն օրհներգը վարիացիաներով» (1913):
Անսամբլում ելույթներ է ունեցել երգիչներ Վ. Ն. Պետրովա-Զվանցեվայի, Ե. Ի. Զբրուևայի, Ն. Վ. Սալինի, Կ. Գ. Ձերժինսկու, Ն. Ա. Օբուխովայի, Վ. Վ. Բարսովայի, Ե. Կ. Կատուլսկու, Ն. Դ. Շպիլլերի, Ի. Ս. Կոզլովսկու, Մ. Օ. Ռեյզենի և ուրիշների, ինչպես նաև գործիքավորողների և գործիքային համույթների հետ միասին: Էրդելիի կատարումները առանձնանում էին բարձր վիրտուոզությամբ և գեղեցիկ հնչեղությամբ: Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում նա տավիղ նվագող առաջին մենակատարն էր, տավղի համար գրել և հարմարեցրել է մի շարք ստեղծագործություններ, նրան են նվիրված կոմպոզիտորներ Սերգեյ Վասիլենկոյի, Ռեյնգոլդ Գլիերի և այլոց ստեղծագործությունները: Էրդելիի աշակերտներից են եղել նրա զարմուհի Օլգա Էրդելին, Վերա Դուլովան և շատ ուրիշներ: 1967 թվականին լույս տեսավ նրա հուշագրությունների գիրքը՝ «Տավիղը իմ կյանքում»:
Ստեղծագործություններ
- Երեք նախերգանք / Три прелюдии (1948)
- Էլեգիա Մ. Ի. Գլինկայի հիշատակին / Элегия памяти М. И. Глинки(1950)
- Տասը թեթև պիես, ռուսական երգերի ոճով / Десять легких пьес в стиле русских песен (1951, 1959)
- «Ուկրաինա», ֆանտազիա տավղի համար / «Украина», фантазия для арфы (1952)
- Վարիացիաներ ռուսական ժողովրդական երգերի թեմաներով / Вариации на русскую народную песню (1955)
- Քսան էտյուդներ / Двадцать этюдов (առաջին տետր – 1961, երկրորդ տետր – 1963)
Հրատարակություններ
- Заметки об арфе // Советская музыка. 1959. № 5
- Моя жизнь в музыке // Советская музыка. 1962. № 4
- Арфа в моей жизни. М., 1967.
Կոչումներ և պարգևներ
- Հանրապետության վաստակավոր արտիստուհի (1928):
- ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1966):
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (28.12.1946, Մոսկվայի կոնսերվատորիայի 80-ամյակի կապակցությամբ):
- Երկու «Պատվո Նշան» շքանշան (02.06.1937, 09.07.1954):
- Մեդալներ:
Մատենագիտություն
- Полтарева В. Творческий путь Ксении Эрдели: Из истории советской школы игры на арфе. — Львов, 1959.
Ծանոթագրություններ
- ↑ http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=31895
- ↑ Эрдели Ксения Александровна
- ↑ «ЭРДЕЛИ в энциклопедии музыки»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-10-ին։ Վերցված է 2013-04-13
- ↑ Эрдели Ксения Александрова, 1878-1971
- ↑ ЭРДЕЛИ КСЕНИЯ АЛЕКСАНДРОВНА (1878-1971)
- ↑ «МГК им. Чайковского - персоналии - Эрдели Ксения Александровна»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-04-13
- ↑ «Эрдели, Ксения Александровна»։ Վերցված է 2013-04-13
Արտաքին հղումներ
- Эрдели Ксения Александровна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Биография в энциклопедии «Кругосвет»
- Биографический очерк на сайте Proricateli.ru
- Статья М. Лобановой, посвященная творчеству К. А. Эрдели:
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Չափորոշչային վերահսկողություն | GND: 1044572868 · ISNI: 0000 0001 0895 3744 · LCCN: nr94030111 · NKC: mzk2011664201 · NTA: 140165444 · NUKAT: n2006117903 · VIAF: 46646360 · FAST: 346385 |
Չափորոշչային վերահսկողություն | GND: 1044572868 · ISNI: 0000 0001 0895 3744 · LCCN: nr94030111 · NKC: mzk2011664201 · NTA: 140165444 · NUKAT: n2006117903 · VIAF: 46646360 · FAST: 346385 |