peoplepill id: vrej-gabrielyan
VG
Armenia
1 views today
1 views this week
Vrej Gabrielyan
Armenian policeman

Vrej Gabrielyan

The basics

Quick Facts

Intro
Armenian policeman
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
73 years
The details (from wikipedia)

Biography

Վրեժ Վրույրի Գաբրիելյան (10 հունվարի 1952 թ., Երևան), ՀՀ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր։

Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

  • 1973 թ. և 1975-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ։
  • 1974-1975 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1976 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։
  • 1977 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմի երկրորդ քարտուղար։
  • 1978 թ. նշանակվել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչ։

Ծառայությունը ՆԳՆ-ում

  • 1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ և նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ քաղդաստիարակչական աշխատանքների գծով։
  • 1984-1988 թթ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ։
  • 1988 թ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ։
  • 1988 թ. դեկտեմբեր - 1989 թ. մարտ - ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ։
  • 1989-1990 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ։
  • 1990-1992 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ անձնակազմի և կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ։
  • 1992-1994 թթ. - ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին։
  • 1994-1996 թթ. - ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ։

Փրկարար ծառայությունը

  • 1996-1997 թթ. - գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տեսչության պետ։
  • 1997-1999 թթ. - Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ։
  • 1999-2001 թթ. - Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։
  • 2001 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ։
  • 2001 թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։
  • 2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:
  • 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Պարգևներ

  • Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ՀՀ Վարչապետի հուշամեդալ,
  • ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագրով,
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմավորման 20-ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Վաստակավոր աշխատակից» մեդալ։
  • ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» մեդալներ,
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,
  • ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշաններ,
  • ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշան
  • ՀՀ Վարչապետի շնորհակակալագիր,
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ և պատվոգիր,
  • «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով,
  • Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով։
  • Անվանական զենք,
  • Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում։
  • Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի։

ՀՀ ոստիկանության,,Մարտական զորակցության համար,, մեդալ

Կոչումներ

  • 2007 թ. սեպտեմբերի 18 -ին ՀՀ Նախագահի թիվ 223Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
  • Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս (2007 թ.)։
  • Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2004 թ.)։
  • Տպագրել է գիտական հոդվածներ և մեկ մենագրություն՝ նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի և չորս թոռնիկ։

Ծանոթագրություններhttp://mes.am/hy/rs-management/

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vrej Gabrielyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vrej Gabrielyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes