Vram Kostanyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Վռամ Քրիստափորի Կոստանյան (դեկտեմբերի 14 (26), 1898, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)), հայ տնտեսագետ, պրոֆեսոր (1935), ԵՊՀ ռեկտոր (1935 թ. հուլիսից մինչև 1937 թ. հունվարը)։
Կենսագրություն
Վռամ Կոստանյանը ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանի առընթեր ասպիրանտուրայում։ 1920 թվականին դարձել է կոմկուսի անդամ։ Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է։
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ։ 1927 թվականին Մոսկվայում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու։
ԵՊՀ-ում Կոստանյանը սկսել է աշխատել 1928 թվականից. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ և գիտության բաժանմունքի վարիչ և այլն։
1935 թվականի հուլիսից մինչև 1937 թվականի հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր։
Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին։ Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր։
1937 թվականին Կոստանյանը ձերբակալվել է խորհրդային իշխանության դեմ ակտիվ պայքար տանելու շինծու մեղադրանքով և աքսորվել։ 1941 թվականի նոյեմբերի 23-ին վախճանվել է աքսորավայրում։ 1955 թվականին արդարացվել է հետմահու։
Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Վռամ Կոստանյանի անունով։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 5012 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 5012 |
ԵՊՀ ռեկտորներ | |
---|---|
ԵՊՀ ռեկտորներ | |
Յուրի Ստեփանի Ղամբարյան • Հակոբ Համազասպի Մանանդյան • Դավիթ Քրիստափորի Զավրիյան • Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան • Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան • Սահակ Սիմոնի Հայրապետյան • Տիգրան Պետրոսի Մուշեղյան • Վռամ Քրիստափորի Կոստանյան • Միքայել Ավանեսի Ենգիբարյան • Հենրի Գաբրիելի Գաբրիելյան • Անուշավան Աղաֆոնի Արզումանյան • Նորայր Հարությունի Դաբաղյան • Կամսար Արշակի Առաքելյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան • Հովհաննես Գևորգի Պողոսյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Գագիկ Ստեփանի Դավթյան • Նագուշ Խաչատուրի Հարությունյան • Հրանտ Գևորգի Բատիկյան • Մկրտիչ Գեղամի Ներսիսյան • Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան • Նորայր Հունանի Առաքելյան • Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան • Արամ Հրաչիկի Սիմոնյան | |
Յուրի Ստեփանի Ղամբարյան • Հակոբ Համազասպի Մանանդյան • Դավիթ Քրիստափորի Զավրիյան • Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան • Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան • Սահակ Սիմոնի Հայրապետյան • Տիգրան Պետրոսի Մուշեղյան • Վռամ Քրիստափորի Կոստանյան • Միքայել Ավանեսի Ենգիբարյան • Հենրի Գաբրիելի Գաբրիելյան • Անուշավան Աղաֆոնի Արզումանյան • Նորայր Հարությունի Դաբաղյան • Կամսար Արշակի Առաքելյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան • Հովհաննես Գևորգի Պողոսյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Գագիկ Ստեփանի Դավթյան • Նագուշ Խաչատուրի Հարությունյան • Հրանտ Գևորգի Բատիկյան • Մկրտիչ Գեղամի Ներսիսյան • Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան • Նորայր Հունանի Առաքելյան • Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան • Արամ Հրաչիկի Սիմոնյան |