Volodya Abrahamyan
Quick Facts
Biography
Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյան (1939, Գողթն, Փառակա), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984)։ ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության վաստակավոր գործիչ (2004)։
Կենսագրություն
Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյանը ծնվել է Նախիջևանի Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում, 1939 թվականի հուլիսի 20-ին։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտը: 1984-1994 թվականներին եղել է նույն ինստիտուտի ֆիզիկայի, 1994 թվականից` Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիայի բնագիտական գիտակարգերի ամբիոնների վարիչ։
Մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է։ Զբաղվել է ստատիկական էլեկտրականացման մեխանիզմների ուսումնասիրությամբ, այդ երևույթի վնասակարության գնահատման հարցերով, ինչպես նաև արդյունաբերության տարբեր բնագավառներում ստատիկական էլեկտրականությունից պաշտպանվելու միջոցառումների մշակմամբ։
Երկեր
- Абрамян В.К., Статическая электризация сыпучих материалов при их промышленной обработке, Е., 1976 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
- ↑ Ա․ Ա․ Այվազյան,ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 219 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: