peoplepill id: vladimir-harutyunov
VH
Russia Armenia
1 views today
1 views this week
Vladimir Harutyunov
��իմֆիզիկոս

Vladimir Harutyunov

The basics

Quick Facts

Intro
��իմֆիզիկոս
Gender
Male
Place of birth
Moscow, Russia
Age
78 years
The details (from wikipedia)

Biography

Վլադիմիր Սերգեյի Հարությունով (հունիսի 6, 1946(1946-06-06), Մոսկվա, ԽՍՀՄ), քիմֆիզիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: ՌԳԱ Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, Ի. Գուբկինի անվան Նավթի և գազի ՌՊՀ ամբիոնի պրոֆեսոր:

Կենսագրություն

Վլադիմիր Հարությունովը ծնվել է 1946 թվականի հունիսի 6-ին, Մոսկվայում, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրատեխնիկ Սերգեյ Հարությունովի և Ռուզաննա Հարությունովայի ընտանիքում: Հայրը եղել է մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտուտի էլեկտրատեխնիկական բաժնի ղեկավարն, մայրը՝ «Էլեկտրահաղորդակ» համամիութենական նախագծային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1964 թվականին Հարությունովն ավարտել է դպրոն ու ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1967 թվականին տեղափոխվել է ՄՖՏԻ-ի քիմիական և մոլեկուլային ֆիզիկայի ֆակուլտետի պլազմայի ֆիզիկայի ամբիոն և պրակտիկա անցել Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտում՝ ռուս գիտնական, ԷՊՌ-ի հայտնագործող, ակադեմիկոս Ե. Կ. Զավոյսկու լաբորատորիայում: 1968 թվականին Հարությունովը նախադիպլոմային պրակտիկան անցել է ՌԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, իսկ 1970 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո դարձել այդ կառույցի աշխատակից:

Գիտական գործունեություն

Հարությունովի գիտական աշխատանքի առաջին շրջանը կապված է գազաֆազ և հետերոգեն ֆտորացման ռեակցիաների ուսումնասիրությունների հետ, որոնք մեծ նշանակություն ունեին ՌԳԱ թղթակից անդամ Վ. Տալռոզեի ղեկավարությամբ իրականացվող հզոր քիմիական լազերների ստեղծման աշխատանքների համար: Այդ արդյունքների հիման վրա 1978 թվականին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում Հարությունովը պաշտպանել է «Ատոմական ֆտորի և եռֆտորմեթիլ ռադիկալների որոշ ռեակցիաների փորձնական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսությունը և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հարությունովը հետագա գիտական գործունեությունը շարունակել է ՌԳԱ ՔՖԻ կինետիկայի և կատալիզի բաժնում, նախ ակադեմիկոս Վ. Կոնդրատևի ղեկավարած լաբորատորիայում, այնուհետև՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ն. Սեմյոնովի լաբորատորիայում: Այդ տարիներին Հարությունովը մասնակցել է գազաֆազ կինետիկայում նոր ուղղության մշակման՝ իմպուլսային ֆոտոլիզի և կինետիկական ռեզոնանսա լյուորեսցենտային սպեկտրասկոպիայի եղանակների կիրառմամբ բարդ ու նաև շղթայական ճյուղավորված պրոցեսների ուսումնասիրման գործընթացին: Այդ աշխատանքների իրականացման շնորհիվ առաջին անգամ որոշվեցին մեծ թվով տարրական ռադիկալային ռեակցիաների արագության հաստատուններ, որոնց մեծ մասը ընդգրկվել են համաշխարհային կինետիկական, այդ թվում նաև NIST-ի տվյալների բազայում: Բացահայտվել են մի շարք բարդ ռադիկալային ռեակցիաների, մասնավորապես ֆոսֆորի, ֆոսֆինի և ջրածնի նոսրացված բոցերի առաջացման մեխանիզմների առանձնահատկությունները, մշակվել է թթվածնի ատոմների և օլեֆինների ոչ ադիաբատ փոխազդեցության մեխանիզմը:

1993 թվականին Հարությունովը ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ն. Սեմյոնովի մահից հետո Հարությունովը տեղափոխվել է գիտնական, ակադեմիկոս Ա. Նալբանդյանի հիմնած ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիա, որտեղ իրականացրել է գազային ֆազում ծծմբի միացությունների և ածխաջրածնի փոխազդեցության և C-S-H-O համակարգում գազաֆազ պրոցեսների կինետիկական մոդելավորման ուսումնասիրությունների մեծածավալ համալիր: Այդ հետազոտությունների գործնական արդյունքը եղավ գունավոր մետալուրգիայում թափոնային ծծմբային գազերը բնական գազով վերականգնելու տեխնոլոգիայի կատարելագործումը Նորիլսկի մետալուրգիական կոմբինատում:

Բացի ՌԳԱ ՔՖԻ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայից, Հարությունովը ղեկավարում է նաև քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՌԳԱ ՔՖՊԻ) գազաքիմիական պրոցեսների տեխնոլոգիաների միավորված լաբորատորիան Չեռնոգոլովկայում: Նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը թեթև ալկանների ոչ լրիվ օքսիդացման պրոցեսների կինետիկան է և այդ ռեակցիաների հիման վրա նոր տեխնոլոգիական պրոցեսների հիմունքների մշակումը, այդ թվում՝ օլեֆինների, ալիֆատիկ սպիրտների, ալդեհիդների և այլ օքսիգենատների ստացումը: Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և հետազոտվել են օքսիդացման ստացիոնար ճյուղավորված շղթայական ռեժիմները, սառը բոցային ռեժիմները և մեթանի օքսիդացման դեպքում բացասական ջերմաստիճանային գործակցի տիրույթի առկայությունը: Բացահայտվել և ուսումնասիրվել է թթվածնով մեթանի օքսիդացման ճյուղավորված-շղթայական պրոցեսի արգելակման երևույթը, հաստատվել են բարձր ճնշման պայմաններում մեթանի փոխարկման պրոցեսներում կատալիզատորների ցածր արդյունավետության պատճառները, ուսումնասիրվել է ածխաջրածինների փոխարկման պրոցեսների վրա ակտիվ կենտրոնների առաջացման արագության ազդեցությունը, և տեսականորեն հաստատվել է C2 ածխաջրածինների սահմանային ելքերի առկայությունը մեթանի օքսիդային կոնդենսացման դեպքում:

Մանկավարժական գործունեություն

Հարությունովը վարում է նաև մանկավարժական ակտիվ գործունեություն: 2001-2004 թվականներին եղել է Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիկատեխնոլոգիական համալսարանի «Կայուն զարգացման պրոբլեմներ» ամբիոնի պրոֆեսոր, 2004 թվականից Ի. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի «Գազաքիմիա» ամբիոնի պրոֆեսոր է և դասախոսություններ է կարդում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկաքիմիական ճարտարագիտության ֆակուլտետում: Դասախոսություններ է կարդացել Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանում:

Հարությունովի ղեկավարությամբ պաշտպանվել է բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ: Տպագրված աշխատությունների ընդհանուր թիվն անցնում է 400-ը, որոնցից թվում են մենագրություններ, ներառյալ արտասահմանում տպագրվածները, և արտոնագրեր: Գազաֆազ պրոցեսների և գազաքիմիայի կինետիկայի ոլորտում կատարվող հետազոտություններին զուգընթաց Հարությունովի շատ աշխատանքներ նվիրված են գիտական գործունեության սոցիոլոգիական հիմունքներին, էներգետիկային և էկոլոգիական խնդիրներին:

Անդամակցություն

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Երկեր

  • Окислительные превращения метана, М., 1998 (համահեղինակ).
  • Социологические основы научной деятельности, М., 2003 (համահեղինակ).

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-07-23 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Հարությունով Վլադիմիր Սերգեյի (1946-): ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019-07-23 
  4. «Арутюнов Владимир Сергеевич | РГУ нефти и газа (НИУ) имени И.М. Губкина»։ www.gubkin.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-07-23 
  5. «Арутюнов В.С. — кафедра Газохимии»։ gaschemistry.ru։ Վերցված է 2019-07-23 
  6. «Арутюнов Владимир Сергеевич – биография | VIPERSON»։ viperson.ru։ Վերցված է 2019-07-23 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vladimir Harutyunov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vladimir Harutyunov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes