Vladimir Frice
Quick Facts
Biography
Վլադիմիր Ֆրիչե (ռուս.՝ Влади́мир Макси́мович Фри́че, հոկտեմբերի 27, 1870, Մոսկվա - սեպտեմբերի 4, 1929, Մոսկվա), խորհրդային գրականագետ և արվեստաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Ղեկավարել է Լեզվի և գրականության ինստիտուտը (1922 թվականից), Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի և Կոմունիստական ակադեմիայի գրականական բաժինները, խմբագրել «Գրականություն և մարքսիզմ» («Литература и марксизм», 1928-1929 թվականներ), «Կնիք և հեղաշրջում» («Печать и революция», 1929 թվական) ամսագրերը, «Գրական հանրագիտարանը» («Литературная энциклопедия», 1929 թվական)։ «Ակնարկներ արևմտաեվրոպական գրականության պատմության» (1908 թվական), «Ֆրեյդիզմը և արվեստը» (1925 թվական), «Արվեստի սոցիոլոգիան» (1926 թվական), «Արվեստագիտության պրոբլեմները» (1930 թվական) և այլ աշխատություններում, հենվելով առավելապես Դ․ Պլեխանովի գեղագիտական հայացքների վրա, Ֆրիչեն ձգտել է զարգացնել գրականական և արվեստի պատմության մատերիալիստական ըմբռնումը (ընդ որում՝ գռեհիկ սոցիոլոգիզմի ոգով)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Մահախոսականը Գրական հանրագիտարանում
- Ինքնակենսագրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |