peoplepill id: vladimir-ayvazyan
VA
1 views today
1 views this week
Vladimir Ayvazyan
Painter

Vladimir Ayvazyan

The basics

Quick Facts

Intro
Painter
Work field
Gender
Male
Place of birth
Por
Place of death
Yerevan
Age
83 years
The details (from wikipedia)

Biography

Վլադիմիր Տիգրանի Այվազյան (1915, մայիսի 15 (մայիսի 28), Փոռ, Վայոց ձորի մարզ- 1999, հունվարի 15, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն

1934 թվականին եղել է ազատ ունկնդիր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Նրա ուսուցիչներն են եղել Ստեփան Աղաջանյանը, Սուրեն Ստեփանյանը, Արա Սարգսյանը։ 1940-1946 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1948-1950 թթ. աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում։ Հեղինակ Է միջնադարյան հայկական ճարտարապետական կոթողների, հայկական բնությունը ներկայացնող գրաֆիկական շարքերի, կենցաղային, անիմալիստական պատկերների, երփնագիր նատյուրմորտների, բնանկարների։ Ստեղծագործության սկզբնական շրջանում իրականությունը պատկերել Է առավել մանրամասն։ Հետագայում ձգտել է ձևերի պարզեցման և ընդհանրացման։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործական ուղի

Գեղարվեստական ինքնատիպ հղացումներով են առաձնանում Այվազյանի բնականից կամ հիշողությամբ ստեղծած միագույն և գունավոր գծանկարները՝ մարդկանց, կենդանիների հետ ներկայացնող ժանրային պատկերները, հայ միջնադարյան ճարտարապետության կոթողներին նվիրված գրաֆիկական առանձին թերթերն ու բազմաթերթ նկարաշարերը։ Ստվար շարք են կազմում հայկական բնությունը, գյուղական կյանքի աշխատանաքային դժվար առօրյան ներկայացնող կենցաղային, անիմալիստական պատկերները, երփնագիր նատյուրմորտները և այլն։

Այվազյանն առաջինն էր, որ խորհրդահայ գրաֆիկայի մեջ ներմուծել է անիմալիստական ժանրը։ Նկարչի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում մերկ մարմնի պատկերումը, որին հայ գրաֆիկները հազվադեպ են անդրադարձել։

Այվազյանի՝ գրչածայրով, վիմագրական մատիտով, ասեղնափոր կամ կերագծված օֆորտի տարբեր եղանակներով ստեղծված փորագրություններն աչքի են ընկնում տեխնիկական բազմազանությամբ, արտիստիկ կատարմամբ։ Առանձնապես զարմացնում է տեխնիկական արտահայտչաձևերի առատությունը և բազմազանությունը՝ փափուկ լաք, ակվանտինա, ռեչերվաժ, խառը տեխնիկա։ Այվազյանը տիրապետում է նաև հեղինակային վիմագրության բազմատեսակ տեխնիկական հնարներին։

  • «Նորք», 1953
  • «Ձմեռ», 1953
  • «Սանահին. զանգակատուն», 1959
  • «Ձմեռ», 1962
  • «Էջմիածնի տաճարը», 1973
  • «Տալլին. Մեծ Հերմանի աշտարակը», 1965
  • «Նկարիչ Վրույր Գալստյանի դիմանկարը», 1967
  • «Օհանավանք, 13-րդ դար», 1969
  • «Պահլավունի իշխանների զինանիշը. 12-րդ դար», 1972

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Vladimir Ayvazyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Vladimir Ayvazyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes