Vladilen Balyan
Quick Facts
Biography
Վլադիլեն Ալեքսանդրի Բալյան (ապրիլի 25, 1924(1924-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990)։
Կենսագրություն
Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։
1952-1954 թվականներին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թվականը եղել է տնօրենը։ 1972-1975 թվականներին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ։
Անդամակցություն
- Հայաստանի կոմպոզիտորների ևերաժշտագետների միության անդամ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
- Հայ-լիբանանյան միության անդամ
- Մոսկվայի հայերի միության պատվավոր անդամ
Պարգևներ, մրցանակներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Մովսես Խորենացու մեդալ, 2002
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան, 2010
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2011
- Գյումրու պատվավոր քաղաքացի, 2013
Ստեղծագործություններ
- «Հազարան բլբուլ» բալետային սյուիտ(1967, 4 մաս)
- «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967)
- «Ամբոխները խելագարված» պոետորիա (1978, ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի)
- «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978, 6 մաս)
- «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983, 3 մաս)
- «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988)
- «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989, 3 մաս)
- Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար (1989)
- «Սիրո անուն առեղծվածը» կամերային օպերա
- «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990)
- «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992)
- «3 էջ կնոջ օրագրից» ձայնի և դաշնամուրային տրիոյի համար
- «Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրի համար (5 մաս)
- «Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքըսոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս)
- «Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար
- «Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
- Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
- «Աշուն էր գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս)
- «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000)
- «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար
- «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար
- «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար
Երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ
- «Տարիներ հետո»
- «Կուզե՞ս լինիմ»
- «Սերս գաղտնի թող մնա»
- «Գյումրի-Լենինական»
- «Մայրս փոքրիկ»
- «Ամեն տեսակ երգեցի»
- «Թափառում ենք փողոցներում»
- «Կարոտի պահին»
- «Սիրո երգ»
- «Սերս գաղտնի թող մնա» ռոմանս
- «Գյումրի-Լենինական»
- «Կուզես լինիմ»
- «Մուսալեռ»
- «Քեզ հետ Հայաստան»
Գրքեր
- «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971, ռուսերեն)
- «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976)
- «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977)
- «Կ. Սարաջև», «Խոսք Կ. Սարաջևի մասին» (1979, ռուսերեն)
- «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010
Ծանոթագրություններ
- ↑ «Վլադիլեն Բալյան | Music of Armenia»։ musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2019-04-25 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-25 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «AV Production - Վլադիլեն Բալյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-25
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Գրականություն
- А. Каратов. Бальян Владилен Александрович. Ереван, 1962.
- Հովհաննիսյան Թ., Սիրո առեղծվածը կամ..., Երևան, 1990: