Vilen Harutyunyan
Quick Facts
Biography
Վիլեն Միլիտոսի Հարությունյան (մարտի 10, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:10|2|0}}), Իջևան, Տավուշի մարզ, Հայաստան - 2006), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1977):
Կենսագրություն
Վիլեն Հարությունյանը ծնվել է 1933 թվականին Իջևան քաղաքում: 1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1967 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնում, 1988-2001 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ ՀՀ ԲԳԱ փոխնախագահ, 1988-1997 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, 1996 թվականից՝ ՀՀ թերապևտ-ինտերնիստների ընկերակցության նախագահ:
Աշխատանքները վերաբերում են ստամոքսաղիքային համակարգի, երիկամների, ներզատիչ գեղձերի, նյութափոխանակային հիվանդություններին, պարբերական հիվանդությանը, արյան զարկերակային բարձր ճնշման և էկոլոգիայի հարցերին:
Անդամակցություն
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ
- ՌԴ թերապևտների ակադեմիայի անդամ, 1988
- ՌԴ Ստամոքսաղիքաբանների անդամ, 1989
- Եվրոպական ինտերնիստների ակադեմիայի անդամ, 1997
- էկոլոգների ընկերակցությունների և միջազգային 13 ակադեմիայի անդամ, 1998
Պարգևներ
- ՌԴ Ի. Պավլովի ոսկե մեդալ, 1998
- Մ. Լոմոնոսովի ոսկե մեդալ, 2000