peoplepill id: vilen-astvatsatryan
VA
Armenia Russia
2 views today
2 views this week
Vilen Astvatsatryan
Pediatrist, doctor of Medicine, professor, Corresponding member of the AMS of the USSR

Vilen Astvatsatryan

The basics

Quick Facts

Intro
Pediatrist, doctor of Medicine, professor, Corresponding member of the AMS of the USSR
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Death
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Վիլեն Արմենի Աստվածատրյան (մայիսի 19, 1933(1933-05-19), Երևան, ԽՍՀՄ - 2006), հայ բժիշկ, մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1970 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից (1986 թվականից՝ ՌԴ ԲԳԱ), ՀՀ ԲԳԱ (1998) անդամ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1976)։

Կենսագրություն

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որից հետո աշխատել է Երևանի № 2 մանկական հիվանդանոցում։ 1970-1974 թվականներին եղել է ԵԲԿԻ մանկաբուժության, 1974 թվականից՝ ԵՊԲՀ մանկաբուժության № 1 ամբիոնների վարիչ, 1973-1975 թվականներին՝ ուսումնական գծով պրոռեկտոր, 1975-1987 թվականներին՝ ռեկտոր, 1998 թվականից, միաժամանակ՝ Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի ղեկավար։ ՀՀ մանկաբույժների գիտական ընկերության նախագահ (1976 թվականից), Մանկաբույժների համամիութենական ընկերության նախագահության անդամ (1974-1991 թթ.), ՀԽՍՀ բուհերի ռեկտորների խորհրդի փոխնախագահ, Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ (1998 թվականից)։

Գիտական գործունեություն

Վիլեն Աստվածատրյանն ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է։ Նրա աշխատանքները վերաբերում են երեխաների ռևմատիզմին, արյան, երիկամների, լյարդի, հիվանդություններին, լեղուղիների բորբոքային հիվանդությունների, վերին շնչուղիների վիրուսային ինֆեկցիաների բուժման և կանխարգելման ժամանակ ինտերֆերոնի և նրա խթանիչների ազդեցության, բրոնխաթոքային պաթոլոգիայով հիվանդ երեխաների իմունոլոգիական ցուցանիշների ուսումնասիրություններին։

Վիլեն Աստվածատրյանն առաջինն է նկարագրել երեխաների պարբերական հիվանդությունը։

Մրցանակներ

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1976 թ.)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981 թ.)
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
  • Մխիթար Հերացու անվան մեդալ

Երկեր

  • Մանկական հիվանդություններ, Ե., 1975 թ.
  • Առողջ մանուկ, Ե., 1982 թ.
  • Բժշկական էթիկա, Ե., 1984 թ. (համահեղինակ)։
  • Կլինիկական մանկաբուժություն, Ե., 1987 թ.
  • Восполительные заболевания желчных путей у детей, Е., 1971 թ.

Ծանոթագրություններ

  1. Армянские учёные-медики — 1998.
  2. А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 41։ ISBN 99930-1-001-7 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. Բացվեց հուշատախտակ
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vilen Astvatsatryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vilen Astvatsatryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes